Մարոկկոն Շվեդիայից հետ է կանչում իր դեսպանին Ղուրանն այրելու ակցիայի պատճառով
Մարոկկոն Շվեդիայից հետ է կանչում իր դեսպանին Ստոկհոլմում Ղուրանի այրման ակցիայի պատճառով։ Այս մասին հայտնում է Մարոկկոյի ԱԳՆ-ի կայքը։
«Դեսպանը անորոշ ժամանակով հետ է կանչվել թագավորություն խորհրդակցությունների համար»,-նշված է հայտարարության մեջ։
Աղբյուրը հաղորդում է նաև, որ Մարոկկոյում Շվեդիայի գործերի հավատարմատարը կանչվել է ԱԳՆ, որտեղ նրան բողոք և անհանդուրժողականություն են հայտնել այդ «անթույլատրելի գործողության» վերաբերյալ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Շվեդիայի ոստիկանությունը թույլատրել է հունիսի 28-ին` Կուրբան Բայրամ տոնի առաջին օրը, Ստոկհոլմի գլխավոր մզկիթի մոտ Ղուրանի այրման բողոքի ակցիան: Վարչապետ Ուլֆ Յալմար Քրիստերսոնը հայտարարել էր, որ ոստիկանության որոշումը «օրինական է, բայց անտեղի»։
Նույն օրը ակցիան կայացել է. տղամարդը Ղուրանից էջեր է պոկել, դրանով սրբել կոշիկները, ապա գրքի մեջ բեկոն է դրել ու այրել:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԳՇ պետն այցելել է Արցախի օկուպացված մարտական դիրքեր
Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը այցելել է «ղարաբաղյան տնտե...
Ադրբեջանը պետք է վերացնի ԼՂ շրջափակումը և վերջ տա ծավալվող հումանիտար ճգնաժամին. Amnesty International
Ադրբեջանի իշխանությունները պետք է վերացնեն Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և վերջ տան ծավալվող հումանիտար ճգնաժամին։...
Թուրքիան դատապարտել է Իսրայելի հարձակումը Պաղեստինի Ջենին քաղաքի վրա
Թուրքիան դատապարտել է Իսրայելի հարձակումը Պաղեստինի Ջենին քաղաքի վրա՝ հավելելով, որ «խորապես մտահոգված է» տարածաշրջ...
Արցախի տնտեսությանը շրջափակման ընթացքում հասցվել է 390 մլն դոլարի վնաս
Արցախի կառավարության տեղեկագրում հրապարակվել են շրջափակման 205-րդ օրվա վիճակագրական տվյալներն ըստ որոնց՝ Արցախի բոլ...