Ադրբեջանը պետք է վերացնի ԼՂ շրջափակումը և վերջ տա ծավալվող հումանիտար ճգնաժամին. Amnesty International
Ադրբեջանի իշխանությունները պետք է վերացնեն Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և վերջ տան ծավալվող հումանիտար ճգնաժամին։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:
Կազմակերպությունը հիշեցրել է, որ հունիսի 15-ին Ադրբեջանը դադարեցրել է բոլոր տեղաշարժերը Լաչինի միջանցքով, որն անջատված Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհն է. տարածաշրջանը շրջափակման մեջ է 2022 թվականի դեկտեմբերից։
Հաջորդ թվիթում Amnesty International-ը նշել է՝ հունիսի 26-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեին թույլ է տրվել վերսկսել ծանր հիվանդների տարհանումը։ Այնուամենայնիվ նաև նշել է՝ հիվանդանոցները դեղերի և բժշկական պարագաների սուր պակաս կա։
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը գրում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչներն այդ ժամանակվանից ապավինում են ռուսական խաղաղապահ ուժերի և Կարմիր խաչի մարդասիրական օգնությանը: Ադրբեջանցի զինվորներն այժմ արգելափակում են օգնության ավտոշարասյունների ելքը, մուտքը, և սրա պատճառով Արցախում հումանիտար ճգնաժամը խորանում է։

Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԳՇ պետն այցելել է Արցախի օկուպացված մարտական դիրքեր
Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը այցելել է «ղարաբաղյան տնտե...
Մարոկկոն Շվեդիայից հետ է կանչում իր դեսպանին Ղուրանն այրելու ակցիայի պատճառով
Մարոկկոն Շվեդիայից հետ է կանչում իր դեսպանին Ստոկհոլմում Ղուրանի այրման ակցիայի պատճառով։ Այս մասին հայտնում է Մարոկկոյի...
Թուրքիան դատապարտել է Իսրայելի հարձակումը Պաղեստինի Ջենին քաղաքի վրա
Թուրքիան դատապարտել է Իսրայելի հարձակումը Պաղեստինի Ջենին քաղաքի վրա՝ հավելելով, որ «խորապես մտահոգված է» տարածաշրջ...
Արցախի տնտեսությանը շրջափակման ընթացքում հասցվել է 390 մլն դոլարի վնաս
Արցախի կառավարության տեղեկագրում հրապարակվել են շրջափակման 205-րդ օրվա վիճակագրական տվյալներն ըստ որոնց՝ Արցախի բոլ...