18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առաջին կադրերը՝ Կրամատորսկի վրա հրթիռային հարձակումից հետո․ զոհերի թիվը ավելացել է

Համացանցում հրապարակվել են կադրեր, որոնցում ներկայացվում են Ուկրաինայի վերահսկողության տակ գնտվող Կրամատորսկի վրա ռուսական զինուժի հրթիռային հարձակմանը հաջորդած առաջին րոպեները։  Այս պահի դրությամբ զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 4-ի։ Տուժածները 25-ն են, որոնց թվում նաև երեխա կա։

 

Հիշեցնենք, որ երեքշաբթի երեկոյան ռուսական բանակը երկու հրթիռ է արձակել, ըստ ուկրաինական ԶԼՄ-ների՝ С-300 համալիրից Կրամատորսկի կենտրոնում և մոտակա Բելենկոե գյուղում։

 

Կրամատորսկում հրթիռը հարվածել է սննդի օբյեկտին, ավերել այն և մոտակա տները։ Հարվածից հետո առաջին րոպեներին արձանագրվել է երկու զոհ, սակայն փլատակների մաքրումը շարունակվում է։

 

Կրամատորսկ քաղաքը Ուկրաինայի կողմից վերահսկվող Դոնեցկի մարզի վարչական կենտրոնն է։