Վենսը՝ գերիների և հայ-ադրբեջանական հարցերի շուրջ Բաքվում քննարկումների մասին
ԱՄՆ փոխնախագահի Ջեյմս Դի Վենսի այցը Հայաստան ավարտվեց։ ԱՄՆ փոխնախագահը մեկնում է Բաքու։ Վենս պատասխանել է լրագրողների հարցերին։ Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև ձեռք բերված համաձայնություններին, Վենսը նշել է․
«Բազմաթիվ ներդրումներ կգան Հայաստան Թրամփի և Փաշինյանի կնքած որոշ համաձայնությունների շնորհիվ։ Դրանցից մեկը տվյալների կենտրոնի ստեղծումն է, որ արդեն սկսվել է, և դա կարող է հասնել մինչև 4 միլիարդ ԱՄՆ դոլար ներդրումի։ Կստեղծվեն բազմաթիվ աշխատատեղեր»,- ասել է նա։
ԱՄՆ փոխնախագահը խոսել է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին՝ անդրադառնալով մասնավորապես գերիների թեմային։
«Մենք 2 երկրների հետ լավ հարաբերություններ ունենք։Բաքվում ձերբակալվածների մասին, անշուշտ, խոսք կլինի։ Մենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ լավ հարաբերություններ ունենք։ Տարբեր հարցեր կբարձրացվեն Բաքվում։ Կարծում եմ՝ հաջողությամբ կշարունակենք հայերի ու ադրբեջանցիների հետ աշխատանքը»,- հավելել է ԱՄՆ փոխնախագահի Ջեյմս Դի Վենսը։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ժամանեց Հայաստան
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը ժամանեց Հայաստան:Ավելի վաղ հայտնել էինք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վ...
Մեկնարկել է ԱՄՆ փոխնախագահի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը
Մեկնարկել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը...
Սպասված այց․ Ալեն Սիմոնյանը գրառում է արել
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում լուսանկարներ է հրապարակել Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագա...
Վենսը հայտարարություն է արել Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելուց հետո
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելու վերաբերյալ:«Այսօր...