Վենսը հայտարարություն է արել Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելուց հետո
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելու վերաբերյալ:
«Այսօր փոխնախագահ Վենսը և երկրորդ տիկին Ուշա Վենսը ծաղկեպսակներ են տեղադրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»,- նշված է Վենսի X-ի միկրոբլոգում:
Հավելենք՝ ԱՄՆ փոխնախագահին դիմավորել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը:
Այցի ավարտին ԱՄՆ փոխնախագահը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում, նշելով՝
«Կորցրած կյանքերի հանդեպ խորին հարգանքի հիշատակով մենք պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունն ու անսասան ոգին։ Թող Ամերիկան և Հայաստանը միասին ձգտեն խաղաղության և փոխըմբռնման ապագայի»,- ասվում է գրառման մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ժամանեց Հայաստան
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը ժամանեց Հայաստան:Ավելի վաղ հայտնել էինք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վ...
Մեկնարկել է ԱՄՆ փոխնախագահի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը
Մեկնարկել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը...
Սպասված այց․ Ալեն Սիմոնյանը գրառում է արել
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում լուսանկարներ է հրապարակել Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագա...
Վենսը՝ գերիների և հայ-ադրբեջանական հարցերի շուրջ Բաքվում քննարկումների մասին
ԱՄՆ փոխնախագահի Ջեյմս Դի Վենսի այցը Հայաստան ավարտվեց։ ԱՄՆ փոխնախագահը մեկնում է Բաքու։ Վենս պատասխանել է լրագրողն...