Կվճարեմ յուրաքանչյուրի պաշտպանության համար, ով կասի ճշմարտությունը․Մասկը՝ Էփշտեյնի գործի մասին
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը հայտարարել է, որ պատրաստ է վճարել իրավաբանական պաշտպանության ծախսերն այն անձանց համար, ովքեր կասեն ճշմարտությունը Ջեֆրի Էփշտեյնի գործի հետ կապված։ Այդ մասին նա գրել է X սոցիալական հարթակում։
Միլիարդատերը այսպես է պատասխանել բլոգերի այն հարցին, թե ինչու Ջեֆրի Էփշտեյնի զոհերը չեն տալիս նրանց անունները, ովքեր ներգրավված են եղել սեռական բռնության մեջ:
«Ես կվճարեմ յուրաքանչյուրի պաշտպանության համար, ով կասի ճշմարտությունը և դրա համար կստանա դատական հայց»,- գրել է Մասկը։
Գործարարը բազմիցս հերքել է Էփշտեյնի հետ որևէ կապ ունենալու մեղադրանքները՝ նշելով, որ հրաժարվել է նրա կղզի այցելելու հրավերներից։ Միաժամանակ, նրա անունը հիշատակվում է 2013 թվականի հունվարի 31-ին Էփշտեյնին ուղարկված նամակում, որի բովանդակության վերաբերյալ հրապարակվել են տարբեր տեղեկություններ։
Ըստ շրջանառվող տվյալների՝ նամակում Մասկը իբր հետաքրքրություն է հայտնել Լիթլ Սենթ Ջեյմս կղզում կազմակերպվող միջոցառման նկատմամբ, սակայն ինքը գործարարը այդ տեղեկությունները չի հաստատել։
Նմանատիպ հոդվածներ
Danone–ի մանկական կաթնախառնուրդները հետ են կանչվում․ թունավոր նյութ է հայտնաբերվել
Սննդամթերթի անվտանգության տեսչական մարմինը կուսումնասիրի «Danone» ընկերության մանկական կաթնախառնուրդները։ Auroranews.am-...
Ոսկու գինը սահմանել է նոր ռեկորդ․ շարունակում է թանկանալ
Միջազգային բորսաներում արձանագրվել է թանկարժեք մետաղների ֆյուչերսների գների աճ։ Նյու Յորքի COMEX ապրանքային բորսայում ոս...
Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել
Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են․ «Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ մայրաքաղաքում նախատեսված պետական արարող...
Շնամարտ կազմակերպելու դեպքեր են բացահայտվել․ ՆԳՆ
Փետրվարի 5-ին Համայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի վերաբերյալ օպե...