Սաստիկ բքի, ձյան պատճառով ճանապարհները փակվում են
Փետրվարի 10-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում և երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են։
Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը, Սպիտակի ոլորանները և Մեղրու լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Արարատի, Եղեգնաձորի, Գորիսի, Մեղրիի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Նմանատիպ հոդվածներ
Danone–ի մանկական կաթնախառնուրդները հետ են կանչվում․ թունավոր նյութ է հայտնաբերվել
Սննդամթերթի անվտանգության տեսչական մարմինը կուսումնասիրի «Danone» ընկերության մանկական կաթնախառնուրդները։ Auroranews.am-...
Ոսկու գինը սահմանել է նոր ռեկորդ․ շարունակում է թանկանալ
Միջազգային բորսաներում արձանագրվել է թանկարժեք մետաղների ֆյուչերսների գների աճ։ Նյու Յորքի COMEX ապրանքային բորսայում ոս...
Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել
Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են․ «Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ մայրաքաղաքում նախատեսված պետական արարող...
Շնամարտ կազմակերպելու դեպքեր են բացահայտվել․ ՆԳՆ
Փետրվարի 5-ին Համայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի վերաբերյալ օպե...