Գուգարքում ռեստորանի սեփականատերը հրացանով կրակել է շանը. փաստաթղթերը ներկայացվել են քննչական վարչություն
Փետրվարի 2-ին Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ հունվարի 31-ին՝ ժամը 11․30-ի սահմաններում, Գուգարք գյուղի սկզբնամասում գտնվող ռեստորանի և մոտակա գազալցակայանի տարածքից լսվել են կրակոցի ձայներ։
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ռեստորանի տարածքում կրակոց արձակել և այդ կերպ հասարակական կարգը խախտել է ռեստորանը շահագործող անձը՝ Վանաձորի բնակիչ 54-ամյա տղամարդը։
Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնել է, որ իրեն պատկանող հրացանով շուն է սատկացրել։ Պարզվել է նաև, որ շունը պատկանել է գազալցակայանի աշխատակից 36-ամյա տղամարդուն։
Կազմված փաստաթղթերը և 54-ամյա տղամարդը ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
Անձեռոցիկի արտադրամասի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
Շերամի փողոցում գտնվող անձեռոցիկի արտադրամասի պահեստում բռնկված հրդեհը ժամը 23։10-ին մեկուսացվել է։ Այդ մասին հայտնում ե...
Ռուսաստանում 21 բեռնատար գնացքի վագոն է դուրս եկել ռելսերից
Ռուսաստանի Կիրովի մարզում երկաթուղու մի հատվածում ռելսերից դուրս է եկել 21 բեռնատար գնացքի վագոն։ Միջադեպի հետևանքով տու...
ԱՄՆ-ում ինքնաթիռը վայրէջք է կատարել մայրուղու վրա․ կան վիրավորներ
ԱՄՆ Ջորջիա նահանգի Գեյնսվիլ քաղաքում միաշարժիչ Hawker Beechcraft BE-36 ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել մարդաշատ մայ...
ԱՄՆ երկու ռազմածովային նավ են բախվել
Wall Street Journal-ը հաղորդել է, որ ԱՄՆ երկու ռազմածովային նավեր բախվել են, երբ մեկը ծովում պաշարներ էր լրացնում...