Գալուզինը՝ TRIPP-ի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշման մասին
Ռուսաստանը պատրաստ է քննարկել Երևանի հետ TRIPP նախագծի շրջանակում Մոսկվայի հնարավոր մասնակցության պայմաններն ու ձևաչափերը։ Այդ մասին «Իզվեստիային» տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
Նրա խոսքով՝ «Թրամփի ճանապարհ» անվանումը կրող նախաձեռնության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը առայժմ պահուստային է, քանի որ անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել հայ-ամերիկյան նախագծի բովանդակությունն ու առաջարկվող լուծումները։ Միևնույն ժամանակ Մոսկվան պատրաստակամ է Երևանի գործընկերների հետ անցկացնել խորհրդակցություններ՝ ինչպես նախագծի հիմնական պարամետրերի, այնպես էլ Ռուսաստանի հնարավոր մասնակցության տարբերակների շուրջ։
Գալուզինը հիշեցրել է, որ Հայաստանի երկաթուղային ցանցը մինչև 2038 թվականը կառավարվում է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուստր կազմակերպության կողմից, երկրում կիրառվում է ռուսական ստանդարտի երկաթուղային գիծ, իսկ Իրանի հետ սահմանին տեղակայված են ռուս սահմանապահներ։
ՌԴ ԱԳ փոխնախարարը նաև ընդգծել է Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը՝ նշելով, որ այդ գործոնների համադրության պայմաններում հաղորդակցությունների նախագծերում Ռուսաստանի մասնակցությունը դժվար է անտեսել։ Բացի այդ, նա տեղեկացրել է, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ արդեն իսկ առկա են էական մշակումներ՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ ձևաչափում՝ փոխվարչապետերի մակարդակով։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ժամանեց Հայաստան
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը ժամանեց Հայաստան: Ավելի վաղ հայտնել էինք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի...
Մեկնարկել է ԱՄՆ փոխնախագահի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը
Մեկնարկել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը...
Սպասված այց․ Ալեն Սիմոնյանը գրառում է արել
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում լուսանկարներ է հրապարակել Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագա...
Վենսը հայտարարություն է արել Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելուց հետո
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելու վերաբերյալ: «Այսօ...