Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի մոնետիզացիան․ նախարար
Երկար սպասված լուրը. Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
«Մենք ողջունում ենք YouTube-ի հայտարարությունը՝ հայկական շուկայում իր ներգրավվածության ընդլայնման վերաբերյալ։ Սա կարևոր քայլ է Հայաստանի թվային տնտեսության ամրապնդման, մեր արագ աճող կոնտենտ արտադրողների/ստեղծագործողների համայնքի հզորացման, ինչպես նաև հայկական բովանդակության, մշակույթի և նորարարության գլոբալ տեսանելիության խթանման ուղղությամբ։
Հայաստանի համար YouTube-ի նման հարթակները միայն բովանդակության մասին չեն․ դրանք տնտեսական հնարավորությունների, թվային ձեռներեցության և ապատեղեկատվության դեմ հասարակական դիմակայունության ամրապնդման մասին են՝ բազմազան և վստահելի ձայների միջոցով։
ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը շարունակելու է համագործակցել համաշխարհային խոշոր գործընկերների հետ՝ հոգ տանելու, որ հայ ստեղծագործողներն ու տեխնոլոգիական ընկերությունները լիարժեքորեն ինտեգրված լինեն համաշխարհային թվային էկոհամակարգում։
Մենք ակնկալում ենք այս դրական զարգացումների շարունակական զարգացումը մեր ամերիկյան գործընկերների հետ համատեղ, և պատրաստ ենք խորացնել համագործակցությունը YouTube-ի և տեխնոլոգիական համայնքի ավելի լայն շրջանակի հետ»,- ասվում է գրառման մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու Վենսը ստորագրեցին Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման վերաբերյալ հայտարարությունը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջեյ Դի Վենսը ստորագրեցին «Միջու...
Հայ-ամերիկյան հարաբերություններն այսօր գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին, անդրադարձել է հայ-ամեր...
Ամերիկյան տեխնոլոգիաները գալու են Հայաստան. Վենս
Երևանում կայացած համատեղ ասուլիսի ընթացքում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարեց, որ Հայաստանն ու Միացյալ Նահանգները ա...
Ես սպասում եմ վաղվա օրվան, որը կանցկացնեմ Հայաստանում․ ԱՄՆ փոխնախագահ
Այն, ինչ այսօր այստեղ կատարվում է, սա պատմական նշանակություն ունի։ Այս մասին Վենսը հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշի...