Փաշինյանը քննարկել է արհեստական բանականության գործարանի կառուցումը NVIDIA-ի փոխնախագահի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Firebird ընկերության կողմից Հայաստանում արհեստական բանականության գործարան և տվյալների կենտրոն կառուցելու նախագծի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր։ Ռև Լեբարեդյանը նշել է, որ տվյալ կենտրոնի կառուցման աշխատանքները ներկայումս ընթացքի մեջ են։ Այդ համատեքստում կողմերը կարևորել են NVIDIA ընկերության արտադրած գերհզոր չիպերի հերթական խմբաքանակի արտահանման թույլտվությունների տրամադրումը։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի հետագա զարգացմանը, ինչպես նաև պետական կառավարման համակարգում արդյունավետությունը բարձրացնելու նպատակով արհեստական բանականության ներդրմանը վերաբերող հարցերին։ Այդ առումով վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծել է մասնավոր հատվածի կողմից աջակցության տրամադրման անհրաժեշտությունը։
Ռև Լեբարեդյանը ներկայացրել է նաև Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտում կրթական ծրագրի իրականացման նախագիծը։ Վարչապետ Փաշինյանը ողջունել է ներկայացված գաղափարը և հայտնել Կառավարության աջակցությունն այն կյանքի կոչելու գործընթացում։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ժամանեց Հայաստան
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը ժամանեց Հայաստան: Ավելի վաղ հայտնել էինք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի...
Մեկնարկել է ԱՄՆ փոխնախագահի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը
Մեկնարկել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը...
Սպասված այց․ Ալեն Սիմոնյանը գրառում է արել
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում լուսանկարներ է հրապարակել Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագա...
Վենսը հայտարարություն է արել Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելուց հետո
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելու վերաբերյալ: «Այսօ...