Ձնախառն անձրև, մառախուղ, ձյուն. իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Փետրվարի 10-ին՝ ժամը 16:20-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում և երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են։
Սիսիանից մինչև Կապան ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Արարատի, Եղեգնաձորի, Գորիսի, Անիի, Աշոցքի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Ապարանի, Վարդենիսի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։
«Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 200 մետր։
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասվում է հաղորդագրությունում։
Նմանատիպ հոդվածներ
Danone–ի մանկական կաթնախառնուրդները հետ են կանչվում․ թունավոր նյութ է հայտնաբերվել
Սննդամթերթի անվտանգության տեսչական մարմինը կուսումնասիրի «Danone» ընկերության մանկական կաթնախառնուրդները։ Auroranews.am-...
Շնամարտ կազմակերպելու դեպքեր են բացահայտվել․ ՆԳՆ
Փետրվարի 5-ին Համայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի վերաբերյալ օպե...
Սաստիկ բքի, ձյան պատճառով ճանապարհները փակվում են
Փետրվարի 10-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Եղանակայ...
Կվճարեմ յուրաքանչյուրի պաշտպանության համար, ով կասի ճշմարտությունը․Մասկը՝ Էփշտեյնի գործի մասին
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը հայտարարել է, որ պատրաստ է վճարել իրավաբանական պաշտպանության ծախսերն այն անձանց համար, ովք...