Քաղաքականություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել
Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունն ու Հայաստանի Հանրապետության կառավարությունը ավարտել են միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության համաձայնագրի շուրջ…

Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունն ու Հայաստանի Հանրապետության կառավարությունը ավարտել են միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունները: Այդ մասին նշված է Հայաստանում ԱՄՆ դեսպանության հայտարարության մեջ:


«Այդ բանակցությունների ավարտը կարևոր քայլ է քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության խորացման նպատակին հասնելու ճանապարհին՝ որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև էներգետիկ անվտանգության գործընկերության վերաբերյալ Փոխըմբռնման հուշագրի առանցքային տարր, որը ստորագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում:


Այս համաձայնագիրը կընդլայնի երկկողմ համագործակցությունն էներգետիկ անվտանգության ոլորտում, կամրապնդի երկու երկրի միջև տևական դիվանագիտական և տնտեսական հարաբերությունները և կապահովի համապարփակ իրավական հիմք միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության համար»,- ասված է հաղորդագրության մեջ:


Նշվում է, որ Վաշինգտոնն ու Երևանը հույս ունեն առաջիկա տարիներին զարգացնել ամուր, փոխշահավետ գործընկերություն միջուկային էներգետիկայի ոլորտում:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250