Նոր փոփոխություն՝ բժշկական ծառայությունների համար․ էլեկտրոնային ՀԴՄ-ն կդառնա պարտադիր
Առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքի 380.1 հոդվածում կատարել փոփոխություն, որի համաձայն՝ բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար պարտադիր կլինի կիրառել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա։ Նշվում է, որ եթե վճարումն իրականացվել է վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող վճարային գործիքների միջոցով, ապա այս դեպքում նույնպես էլեկտրոնային ՀԴՄ ունենալը պարտադիր կլինի։ Նախագիծն առաջին ընթերցմամբ ԱԺ-ում ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը։
Պատգամավորի խոսքով՝ նախագիծը հնարավորություն է ստեղծում, որպեսզի բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային տերմինալներով վճարում կատարելիս քաղաքացուն ավտոմատ տրամադրվի էլեկտրոնային ՀԴՄ։ Նա նշել է, որ այս փոփոխությամբ, նախ, ՀԴՄ տրամադրելու գործընթացում տվյալ բժշկական կազմակերպության հաշվապահությունը չի ծանրաբեռնվի, և երկրորդ՝ դա կզսպի կոռուպցիոն ռիսկերը հատկապես առողջության ապահովագրության մեխանիզմի ներդրումից հետո։
Ըստ Վարդանյանի՝ մասնավոր դեպքերը նույնպես կարտացոլվեն ArMed միասնական տեղեկատվական ցանցում, և չի կարող լինել դեպք, երբ մասնավոր վճարումից հետո տվյալը չմուտքագրվի համակարգ։
Հարակից զեկուցող, ՊԵԿ նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը պարզաբանել է, որ փոփոխությամբ նախատեսվում է բժշկական ծառայությունների մասով ՀԴՄ-ի տրամադրումը բոլոր ծառայությունների համար՝ ոչ միայն քարտային վճարումների, այլև տերմինալների միջոցով իրականացվող վճարումների դեպքում։ Նա հավելել է, որ ՀԴՄ-ն կապվելու է ArMed համակարգի հետ, և ՀԴՄ-ում կարտացոլվի նաև ArMed-ի համապատասխան գրանցման կոդը՝ առանց անձնական տվյալների արտացոլման։ Նրա խոսքով՝ ՊԵԿ-ին անձնական տվյալներ հայտնի չեն լինի, այլ միայն կարձանագրվի, որ տվյալը գրանցված է ArMed համակարգում։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ժամանեց Հայաստան
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը ժամանեց Հայաստան: Ավելի վաղ հայտնել էինք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի...
Մեկնարկել է ԱՄՆ փոխնախագահի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը
Մեկնարկել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը...
Սպասված այց․ Ալեն Սիմոնյանը գրառում է արել
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում լուսանկարներ է հրապարակել Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագա...
Վենսը հայտարարություն է արել Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելուց հետո
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելու վերաբերյալ: «Այսօ...