Կոտայքի մարզում Opel Vectra-ն մոտ 100 մետր գլորվելով՝ հայտնվել է ձորում․ կա զոհ
Այսօր՝ հունիսի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 123 կմ հատվածում Opel Vectra մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը:
Վիրավորին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում Ոստիկանության Կոտայքի բաժին, որ վիրավորը գիտակցության չգալով՝ մահացել է։
Վթարի փաստով՝ քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարեկային ծառայություն ու քննչական բաժինը պարզում են մահացած վարորդի ինքնությունը։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Նմանատիպ հոդվածներ
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Հուրգադայում շնաձուկը հոշոտում զբոսաշրջիկին. նոր կադրեր
Հուրգադայում զբոսաշրջիկը մահացել է շնաձկան հարձակման հետևանքով: Այս մասին հաղորդում է Baza թելեգրամյան ալիքը: Նախնական տ...
Արմավիրում ավտովթարից հետո ծեծկռտուք է եղել. վիրավոր կա
Երեկ՝ հունիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոն...
Ավտովթար Տավուշի մարզում․ բախվել են Mercedes-ն ու Volkswagen միկրոավտոբուսը․ կա 8 վիրավոր
Այսօր՝ հունիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Նոյեմբերյան-Իջևան Մ16 ավտ...
Ջերմուկ տանող ճանապարհին «Renault»-ն երթևեկելի հատվածում շրջվել է. կան վիրավորներ
Հունիսի 22-ին, ժամը 09։30-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել...