Ավտովթար Տավուշի մարզում․ բախվել են Mercedes-ն ու Volkswagen միկրոավտոբուսը․ կա 8 վիրավոր
Այսօր՝ հունիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Նոյեմբերյան-Իջևան Մ16 ավտոճանապարհի 9-րդ կմ-ին, Ծաղկավան գյուղի վարչական տարածքում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Նելլի Մ․-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենան և 58-ամյա Կամո Օ.-ի վարած Volkswagen մակնիշի միկրոավտոբուսը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։
Պարեկները սահմանազատել են տարածքը և տեղում հերթապահություն են իրականացնում։ Դեպքի փաստով Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Նմանատիպ հոդվածներ
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Հուրգադայում շնաձուկը հոշոտում զբոսաշրջիկին. նոր կադրեր
Հուրգադայում զբոսաշրջիկը մահացել է շնաձկան հարձակման հետևանքով: Այս մասին հաղորդում է Baza թելեգրամյան ալիքը: Նախնական տ...
Ջերմուկ տանող ճանապարհին «Renault»-ն երթևեկելի հատվածում շրջվել է. կան վիրավորներ
Հունիսի 22-ին, ժամը 09։30-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել...
Արմավիրում ավտովթարից հետո ծեծկռտուք է եղել. վիրավոր կա
Երեկ՝ հունիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոն...
Վթարի է ենթարկվել Ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը
Երեկ՝ հունիսի 21-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի մասնակից վարորդներից մեկը Ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավ...