Սպորտ
Վարդան Մինասյանը գլխավորեց «Արարատ-Արմենիան»
Վարդան Մինասյանը գլխավորեց «Արարատ-Արմենիան»։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբ է վերադառնում անվանի մասնագետ Վարդան Մինասյանն իր մարզչական շտաբով։ Մինասյանի մարզչական շտաբում ներառված են գլխավոր մարզչի առաջին օգնական Արտակ Օսեյանը, մարզչի օգնական Արթուր Մկրտչյանն , դարպասապահների մարզիչ Գուրգեն Հակոբյանը և ֆիզիոթերապևտ Դենիս Զմեուն:
Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանի գլխավորությամբ մեր թիմը 2 տարի անընդմեջ Հայաստանի չեմպիոն է դարձել ու նվաճել Սուպերգավաթը»,-ասված է հայտարարությունում:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Սպորտ բաժնից
Պիկֆորդը՝ Մեսսիի մասին. «Նրան կանգնեցնելը բավարար չէ»
Մեսսին պահպանել է ԱԱ-ի լավագույն ֆուտբոլիստի առաջին տեղը
Հալանդը նշել է, թե ում է ցանկանում տեսնել չեմպիոնի կարգավիճակում
5.0