«Սա Իրանի վերջին հնարավորությունն է». Թրամփը՝ Թեհրանի հետ բանակցությունների մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը շարունակում են բանակցությունները՝ չնայած ավելի վաղ տարածված տեղեկություններին, թե դրանք դադարեցվել են։
Լրագրողի հարցին, թե արդյոք Իրանի հետ բանակցությունները ներկայումս դադարեցված են, Թրամփը պատասխանել է, որ դրանք շարունակվում են։
«Դրանք ընթանում են հենց հիմա։ Սա զարմանալի բան է։ Այս անգամ նրանք չեն հերքում դա»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփի խոսքով՝ բանակցությունները տեղի են ունենում Իրանի խնդրանքով՝ Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի և այլ երկրների աջակցությամբ։
«Սա նրանց վերջին հնարավորությունն է՝ լավ փաստաթուղթ ստորագրելու համար»,- հայտարարել է նա։
Թրամփը նշել է, որ քննարկումները կարող են արագ ավարտվել։ Նրա խոսքով՝ կողմերը նախ քննարկում են Հորմուզի նեղուցի ամբողջական բացման հարցը, իսկ հետո՝ Իրանի միջուկային հնարավորությունները։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին հայտնել է` առաջիկա 48 ժամում Ռուսաստանը ուժգին հարվածներ է սկսելու
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրի հետախուզական ծառայություններն ու միջազգային գործընկերները...
Ռուսաստանը Ուկրաինային հարվածել է ուրան պարունակող զինամթերքով
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ ռուսական զինուժը սկսել է կիրառել «Գերան-2» հարվածային անօդաչու թ...
Գիշերային հարձակում Մոսկվայի մարզի վրա․ տուժել են նավթաբազան և կրկին Wildberries-ի լոգիստիկ կենտրոններից մեկը
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գիշերը զանգվածային հարվածներ են հասցրել Մոսկվայի մարզին։ Հարձակման թիրախում են հայտնվ...
Լավրովը հայտարարել է՝ Ռուսաստանը կաջակցի Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունն...