Զելենսկին խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պետք է ամուր հարաբերություններ կառուցի անկախ Ադրբեջանի հետ: Նա ընդգծել է նաև Հայաստանի հետ շփումների վերականգնման կարևորությունը։
«Մեզ անհրաժեշտ է կառուցել ուժեղ հարաբերություններ անկախ Ադրբեջանի հետ։ Մենք աջակցում ենք նրա ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Ինչպես նաև այս տարի, երկարատև դադարից հետո, առաջին անգամ վերականգնեցինք կապերը Հայաստանի հետ։ Այս ամենը կօգնի»,- ասել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նպատակն է վերականգնել այն, ինչ նախկինում փլուզվել է, իսկ որքան ուժեղ և անկախ լինեն նախկին խորհրդային երկրների պետությունները, այնքան դժվար կլինի դա իրականացնել։
Զելենսկին նաև նշել է, որ Ուկրաինայի ներկայությունը նախկին խորհրդային երկրների տարածքում նպաստում է այդ պետությունների անկախության ամրապնդմանը՝ հավելելով, որ Ուկրաինան շարունակելու է զարգացնել հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ։
Նմանատիպ հոդվածներ
Աշխարհահռչակ տնտեսագետ Նասիմ Թալեբը հրաժարվել է մեկնել Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտում է
Աշխարհահռչակ տնտեսագետ, հրապարակախոս և «Սև կարապ» գրքի հեղինակ Նասիմ Թալեբը հայտարարել է, որ հրաժարվել է Ադրբեջանում դաս...
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
22 անշարժ գույք, միլիոնավոր դոլարներ ու ընկերություններ․ դատախազության պահանջը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ու նրա հետ փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է հօգուտ պետությ...
Դատարանը ևս երկու ամսով երկարաձգել է Ալիկ Ալեքսանյանի կալանքը
«Ուժեղ Հայաստանի» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանի կալանքը դատարանի որոշմամբ երկարաձգվել է ևս երկու ամսով։ Այս մասին...