ՀԷՑ-ի տնօրենների խորհուրդը մեկ տարում ստացել է 260 մլն դրամ․ Ռոմանոս Պետրոսյան
Հայաստանի էլեկտրական ցանցերի (ՀԷՑ) ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել է, որ ընկերության տնօրենների խորհուրդը վերջին 12 ամիսների ընթացքում ստացել է շուրջ 260 մլն դրամ աշխատավարձային վճարումներ, սակայն չի մասնակցել ընկերության կառավարման գործընթացներին։
Պետրոսյանն այս մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի 5 վարձատրվող անդամները միասին ստացել են շուրջ 176 մլն դրամ, իսկ մոտ 84 մլն դրամ հատկացվել է խորհրդի աշխատակազմին՝ խորհրդականներ, օգնականներ, վարորդներ և այլ աշխատակիցներ։
Նրա խոսքով՝ այդ ժամանակահատվածում տնօրենների խորհուրդը չի աջակցել ընկերության ճգնաժամային կառավարմանը, չի մասնակցել խնդիրների լուծմանը և չի իրականացրել ռազմավարական նշանակության որոշումների կայացման աշխատանքներ։
«Ավելի քան մեկ տարի է՝ ՀԷՑ-ի տնօրենների խորհուրդը մատնված է առերևույթ անգործության, սակայն խորհրդի մի շարք անդամներ շարունակում են վարձատրվել ՀԷՑ-ի ֆինանսական միջոցներից»,- գրել է Պետրոսյանը։
Նա առաջարկել է տնօրենների խորհրդի՝ ՀԷՑ-ի բյուջեից աշխատավարձ ստացող անդամներին հետևել խորհրդի նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր Նարեկ Կարապետյանի օրինակին և կամավոր հրաժարվել իրենց աշխատավարձերից՝ մինչև ընկերության իրավակազմակերպական ձևի փոփոխությունը։
Պետրոսյանը նաև նշել է, որ խորհրդի անդամների աշխատավարձերի սահմանումն ու փոփոխությունը դուրս է ժամանակավոր կառավարչի լիազորություններից և գտնվում է բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասության ներքո։
Նմանատիպ հոդվածներ
Գյուղացիները փակել են Արմավիր–Երևան ճանապարհը․ պահանջում են լուծել լոլիկի մթերման խնդիրը. MediaHub
Այսօր՝ հուլիսի 31-ին, քաղաքացիները փակել են Արմավիր–Երևան ավտոճանապարհի Ակնալճի հատվածը։ MediaHub-ի փոխանցմամբ՝ ճանապարհ...
Հայ թենիսիստուհիները փայլեցին Համբուրգում․ Նրանցից երկուսը դուրս եկան 1/8 եզրափակիչ
Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան հաղթահարել են Համբուրգում անցկացվող WTA 250 մրցաշարի առաջին...
Թունավորման դեպք Արտաշատում. մկրտության արարողությունից հետո 14 մարդ է դիմել ԲԿ
2026 թվականի օգոստոսի 1-ին և լույս 2-ի գիշերը Արտաշատի բժշկական կենտրոն է դիմել 14 քաղաքացի՝ սննդային թունավորմանը բնորո...
Բուհերում տեղերը չեն համալրվել. թափուր է մնացել 3000-ից ավելի տեղ
2026-2027 ուսումնական տարվա բուհական ընդունելության համար հատկացված 12,720 տեղից զբաղեցվել է 9,620-ը։ Այս մասին հայտնում...