ՀԱՊԿ-ում չեն բացառել միջուկային զենք կիրառել դաշնակիցների պաշտպանության համար
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ռազմավարությունը թույլ է տալիս միջուկային զենքի կիրառումը դաշնակիցների պաշտպանության նպատակով։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։
Նրա խոսքով՝ ռազմավարության հիման վրա ընդունված փաստաթղթերը, ինչպես նաև Ռուսաստանի ռազմական դոկտրինը, նախատեսում են միջուկային զենքի կիրառման հնարավորություն, այդ թվում՝ դաշնակիցների պաշտպանության դեպքում։
«Ռազմավարության զարգացման նպատակով ընդունված փաստաթղթերը, ինչպես նաև Ռուսաստանի ռազմական դոկտրինը, նախատեսում են միջուկային զենքի կիրառման հնարավորություն, այդ թվում՝ դաշնակիցների պաշտպանության համար՝ հարձակման դեպքում»,- ասել է Վասիլևը։
Նա հավելել է, որ ՀԱՊԿ-ում ընդունված ռազմավարական փաստաթղթերում ժամանակակից սպառնալիքների թվում նշվում են նաև միջուկային ներուժ ունեցող պետությունների թվի աճի, ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքի և դրա կրիչների տարածման ռիսկերը։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին հայտնել է` առաջիկա 48 ժամում Ռուսաստանը ուժգին հարվածներ է սկսելու
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրի հետախուզական ծառայություններն ու միջազգային գործընկերները...
Ռուսաստանը Ուկրաինային հարվածել է ուրան պարունակող զինամթերքով
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ ռուսական զինուժը սկսել է կիրառել «Գերան-2» հարվածային անօդաչու թ...
Գիշերային հարձակում Մոսկվայի մարզի վրա․ տուժել են նավթաբազան և կրկին Wildberries-ի լոգիստիկ կենտրոններից մեկը
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գիշերը զանգվածային հարվածներ են հասցրել Մոսկվայի մարզին։ Հարձակման թիրախում են հայտնվ...
Լավրովը հայտարարել է՝ Ռուսաստանը կաջակցի Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունն...