Քաղաքականություն

Ուկրաինան երբեք չի անդամակցի ՆԱՏՕ-ին. Զալուժնի

Ուկրաինան երբեք չի անդամակցի ՆԱՏՕ-ին. Զալուժնի

Ուկրաինայի նախկին զինված ուժերի գլխավոր հրամանատար, Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին հայտարարել է, որ Ուկրաինան երբեք չի անդամակցի ՆԱՏՕ-ին։




Նրա խոսքով՝ դաշինքը պատրաստ չէ ընդունել ուկրաինական բանակը՝ հաշվի առնելով դրա ներկայիս զարգացման մակարդակը։




«Ես շատ լավ գիտեմ ՆԱՏՕ-ն։ Մոտ 12 տարի անձամբ զբաղվել եմ նրանով, որ մենք յուրացնենք ՆԱՏՕ-ի չափանիշները, և ամեն տարի լսում էի պատմություններ, որ «ահա-ահա մենք կմտնենք ՆԱՏՕ»։ Ցավոք, մենք երբեք չենք մտնի այնտեղ»,- ասել է Զալուժնին։




Նա նշել է, որ փոխարենը կարող են ձևավորվել նոր պաշտպանական միություններ, որոնցից մեկը կարող է լինել եվրոպական անվտանգության ռազմական դաշինքը։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250