Կատարեք ստորագրած հուշագիրը. Իրանի նախագահը՝ ԱՄՆ-ին
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ընդգծել է Վաշինգտոնին փոխըմբռնման հուշագրի պահանջները կատարելուն համոզելու անհրաժեշտությունը, քանի որ դրանով է պայմանավորված Մերձավոր Արևելքի անվտանգությունը:
«Մենք պետք է ձգտենք համոզել թշնամուն հավատարիմ մնալ ստորագրվածին։ Երկրի, տարածաշրջանի և մեր դաշնակիցների անվտանգությունը կամրապնդվի այդ հուշագրի շնորհիվ»,- X սոցիալական ցանցում գրել է նա։ Փեզեշքիանը համոզմունք է հայտնել, որ հիշյալ հուշագիրը հետագայում կդառնա Իրանի արտաքին հարաբերությունների հիմքը։
Հունիսի 18-ի գիշերը ԱՄՆ-ի և Իրանի միջև ստորագրվել է հուշագիր, որով նախատեսվում է վերջ դնել փետրվարի 28-ին բռնկված հակամարտությանը: Փաստաթղթում ներառվել են Հորմուզի նեղուցի բացումն ու Թեհրանի հավաստիացումները միջուկային զենք մշակելու ծրագրեր չունենալու վերաբերյալ:
Սակայն հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը ԱՄՆ-ն կետային հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում նավերի գնդակոծության: Հետագայում Վաշինգտոնն ընդլայնել է հարվածների աշխարհագրությունը՝ դրանք չկապելով նեղուցով անցնող նավագնացության շուրջ ծագած վեճերի հետ։
Կիրակի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ որոշել է չշարունակել Իրանի դեմ նախատեսված ավելի լայնամասշտաբ հարվածները, քանի որ ցանկանում է արագ ու խաղաղ ճանապարհով հասնել իր նպատակներին։
Նմանատիպ հոդվածներ
22 անշարժ գույք, միլիոնավոր դոլարներ ու ընկերություններ․ դատախազության պահանջը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ու նրա հետ փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է հօգուտ պետությ...
Կարևոր փոփոխություն բոլոր քաղաքացիների համար․ Հայաստանը անցնում է նոր անձնագրերի
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում տեղեկացրել է, որ նոր կենսաչափական համակարգի մեկնարկը նախատ...
Ովքե՞ր են նորընտիր ԱԺ-ի ամենահարուստ պատգամավորները․ Civilnet
2026-ի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված 9-րդ գումարման Ազգային ժողովում «Քաղաքացիական պա...
«Մայր Հայաստան»-ն ու ՔՊ-ն ստացել են Երևանի ավագանու նոր մանդատներ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հուլիսի 27-ի նիստում որոշում է կայացվել Երևանի ավագանու թափուր մնացած չոր...