ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պրոֆեսիոնալ հայ մարզիկը հաղթանակը նվիրեց Արցախում՝ շրջափակման մեջ գտնվող հայերին

Սոչիում անցկացվեց խառը մենամարտերի АСА 159 հերթական մրցաշարը, որի գլխավոր իրադարձությունը թեթև քաշային կարգում Էդուարդ Վարդանյան-Արտյոմ Ռեզնիկով  Գրան Պրիի եզրափակիչ մրցամարտն էր։ 

Վարդանյանը երրորդ ռաունդում հաղթեց տեխնիկական նոկաուտով և դարձավ Գրան պրիի հաղթող։ 

Վարդանյանը նախորդ տարվա նոյեմբերին ACA 147 մրցաշարում Յուսուֆ Ռաիսովի դեմ մենամարտում ևս հաղթել էր տեխնիկական նոկաուտով։ Այժմ նա ունի 25 հաղթանակ և չորս պարտություն պրոֆեսիոնալ MMA-ում։ 

Հայ մարզիկը մենամարտից հետո ասել է, որ իր հաղթանակը նվիրում է 120000 հայերին, որոնք գտնվում են Արցախում՝ շրջափակման մեջ  և միասնության կոչ արել ՝ նշելով՝ միասնությունն ուժ է ծնում, ուժն իրավունք է ծնում:

 

Ցավոք, պետք է արձանագրենք կազմակերպիչների բավականին անպարկեշտ պահվածքը, որոնք անջատեցին խոսափողը չեմպիոնի ելույթի ժամանակ։