Wildberries-ը արգելել է աշխատակիցներին պահեստներ սմարթֆոններ տանել
Wildberries-ը օգոստոսի 3-ից արգելել է աշխատակիցներին անձնական սմարթֆոններ բերել պահեստներ։ Այս մասին հայտնում է «Осторожно, новости»-ն՝ հղում անելով ընկերության ներքին ծանուցմանը։
Փաստաթղթում նշվում է, որ օդային տագնապի ժամանակ լուսանկարահանումն ու տեսանկարահանումը կարող են սպառնալ անվտանգությանը, բացահայտել հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի դիրքերը, խախտել Ռուսաստանի օրենսդրության պահանջները և հանգեցնել վարչական, իսկ որոշ դեպքերում նաև քրեական պատասխանատվության։
Աշխատակիցներին թույլատրվել է օգտագործել միայն տեսախցիկ չունեցող բջջային հեռախոսներ, որոնք, ըստ ընկերության, հնարավորություն կտան կապ պահպանել հարազատների հետ։
Սմարթֆոնների արգելքի մասին հայտնել է նաև «մարկետփլեյսների գործընկերների ակումբ» («Клуб партнеров на маркетплейсах») Telegram-ալիքը՝ հրապարակելով նույն ծանուցման հատվածը։
Նշվում է, որ Ռուսաստանի տասնյակ շրջաններում, այդ թվում՝ Մոսկվայում, գործում է ուկրաինական հարձակումների հետևանքների լուսանկարահանման և տեսանկարահանման արգելք։ Նման նյութերի հրապարակումը, այդ թվում՝ Wildberries-ի պահեստների վրա հարձակումների կադրերը, նախկինում արդեն դարձել են մարդկանց ձերբակալելու պատճառ։
Նմանատիպ հոդվածներ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան փողոցում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 31-ից երթևեկության կազմակերպման փ...
Էրեբունիում հայտնաբերվել է շուրջ 2600-ամյա որմնանկարի դրվագ
Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբն Էրեբունիի հնավայրում հայտնաբերել է որմնանկարի դրվագ, հայտնել է ՀՀ-ում Ֆրանսիայի դ...
Կփոխվի վարորդական գործնական քննության մեկնարկային կետը Շիրակում. ՆԳ նախարար
Հուլիսի 22-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է ՆԳՆ Շիրակի մարզի հաշվառման-քննական բաժին։ Այս մասին հայտնում է նախար...
Թունավորման դեպք Արտաշատում. մկրտության արարողությունից հետո 14 մարդ է դիմել ԲԿ
2026 թվականի օգոստոսի 1-ին և լույս 2-ի գիշերը Արտաշատի բժշկական կենտրոն է դիմել 14 քաղաքացի՝ սննդային թունավորմանը բնորո...