Մեսրոպ Մանուկյանը ԱԺ-ում խոսել է Հայկ Կոնջորյանի եղբոր շուրջ աղմկահարույց դեպքերի մասին
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը Ազգային ժողովում խոսել է Հայկ Կոնջորյանի եղբոր հետ կապված միջադեպերի և դրանց արձագանքի մասին:
ԱԺ-ում իր ելույթի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը հորդորել է լինել զուսպ և բարեկիրթ՝ դիմելով Հայկ Կոնջորյանին: Նա հիշեցրել է փաստաբանի հայտարարությունը, որի համաձայն «Milion mining» ընկերության սեփականատերերը հայտնել են Կոնջորյանի եղբոր կողմից առերևույթ խարդախություն անելու մասին՝ տան վաճառքի գնի հետ կապված, ինչը, պատգամավորի պնդմամբ, հրապարակայնորեն չի հերքվել:
Մանուկյանը հարցադրում է արել, թե ինչպես կգնահատվեր նախորդ իշխանությունների օրոք, եթե բարձրաստիճան պաշտոնյայի վարորդական վկայականից զրկված եղբորը մի քանի ամիս անց այն վերադարձնեին ու նոր գործեր հարուցվեին, կամ եթե նա պարեկների ներկայությամբ սեռական հայհոյանքներ տար մարդու տան դիմաց: Նա նշել է, որ ՔՊ-ականներից որևէ մեկը դրան գնահատական չի տվել՝ հավելելով, որ ներողություն խնդրելը պատվաբեր է:
Պատգամավորը նաև քննադատել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրվող թեկնածուի և Կոնջորյանի ձեռքի շարժումներն ու պահվածքը՝ կոչ անելով հետևել բարեկրթությանը: Արձագանքելով ձեռքերի շարժումների վերաբերյալ դիտարկմանը՝ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ ոչ բոլոր շարժումներն են անընդունելի, կան նորմալ շարժումներ, ինչը «նյուխի» հարց է:
Նմանատիպ հոդվածներ
22 անշարժ գույք, միլիոնավոր դոլարներ ու ընկերություններ․ դատախազության պահանջը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ու նրա հետ փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է հօգուտ պետությ...
Կարևոր փոփոխություն բոլոր քաղաքացիների համար․ Հայաստանը անցնում է նոր անձնագրերի
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում տեղեկացրել է, որ նոր կենսաչափական համակարգի մեկնարկը նախատ...
Ովքե՞ր են նորընտիր ԱԺ-ի ամենահարուստ պատգամավորները․ Civilnet
2026-ի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված 9-րդ գումարման Ազգային ժողովում «Քաղաքացիական պա...
«Մայր Հայաստան»-ն ու ՔՊ-ն ստացել են Երևանի ավագանու նոր մանդատներ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հուլիսի 27-ի նիստում որոշում է կայացվել Երևանի ավագանու թափուր մնացած չոր...