«Պայքարը շարունակվում է». Գառնիկ Դանիելյանն ամփոփել է պատգամավորական գործունեությունը
Նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում ամփոփել է Ազգային ժողովի 8-րդ գումարման ընթացքում իրականացրած գործունեությունն ու հայտարարել, որ շարունակելու է իր պայքարը նաև պատգամավորական լիազորությունների ավարտից հետո։
Դանիելյանի խոսքով՝ 2022 թվականի հոկտեմբերից, երբ ստանձնել էր պատգամավորի մանդատը, փորձել է իր լիազորությունների շրջանակում նպաստել ավելի անվտանգ և արժանապատիվ պետության կառուցմանը։
Նա նշել է, որ այս տարիներին զբաղվել է անվտանգության, Արցախի, սահմանամերձ համայնքների, տնտեսության, գյուղատնտեսության, մարդու իրավունքների, կրթության, մշակույթի և շրջակա միջավայրի խնդիրներով։ Դանիելյանի փոխանցմամբ՝ պետական տարբեր գերատեսչությունների է ուղարկել շուրջ 2000 գրություն, իսկ Արցախից բռնի տեղահանվածների հարցերով զբաղվել է շուրջ 1500 քաղաքացու խնդիրներով։
«Շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր հազարավոր աջակիցներին՝ այս տարիների աննահանջ պայքարի, փոխվստահության և արդյունավետ համագործակցության համար։ (…) Անկախ կարգավիճակից՝ փորձելու եմ իմ հնարավորությունների սահմաններում աջակցել մեր քաղաքացիներին։ (…) Պայքարը շարունակվում է։ Ոչ ոք դրանից ետ չի կանգնելու, ես՝ նույնպես»,- գրել է Դանիելյանը։
Նա նաև հաջողություն է մաղթել Ազգային ժողովի 9-րդ գումարման պատգամավորներին՝ նշելով, որ շարունակելու է ակտիվորեն ներգրավված մնալ հանրային կյանքում։
Նմանատիպ հոդվածներ
Գյուղացիները փակել են Արմավիր–Երևան ճանապարհը․ պահանջում են լուծել լոլիկի մթերման խնդիրը. MediaHub
Այսօր՝ հուլիսի 31-ին, քաղաքացիները փակել են Արմավիր–Երևան ավտոճանապարհի Ակնալճի հատվածը։ MediaHub-ի փոխանցմամբ՝ ճանապարհ...
Հայ թենիսիստուհիները փայլեցին Համբուրգում․ Նրանցից երկուսը դուրս եկան 1/8 եզրափակիչ
Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան հաղթահարել են Համբուրգում անցկացվող WTA 250 մրցաշարի առաջին...
Թունավորման դեպք Արտաշատում. մկրտության արարողությունից հետո 14 մարդ է դիմել ԲԿ
2026 թվականի օգոստոսի 1-ին և լույս 2-ի գիշերը Արտաշատի բժշկական կենտրոն է դիմել 14 քաղաքացի՝ սննդային թունավորմանը բնորո...
Բուհերում տեղերը չեն համալրվել. թափուր է մնացել 3000-ից ավելի տեղ
2026-2027 ուսումնական տարվա բուհական ընդունելության համար հատկացված 12,720 տեղից զբաղեցվել է 9,620-ը։ Այս մասին հայտնում...