Քաղաքականություն

TRIPP+ ֆոնդի միջոցները կրկնապատկվել են՝ հասնելով 402 մլն դոլարի. Հետք

TRIPP+ ֆոնդի միջոցները կրկնապատկվել են՝ հասնելով 402 մլն դոլարի. Հետք

ԱՄՆ իշխանությունները կրկնապատկել են TRIPP+ ձեռնարկատիրական ֆոնդի ֆինանսավորման ծավալը՝ 201 միլիոն դոլարից հասցնելով 402 միլիոնի։



Այս մասին փոխանցում է Հետքը, հղում անելով  highergov.com կայքին, որը հետևում է ԱՄՆ կառավարության կողմից տրամադրվող դրամաշնորհներին։




TRIPP+ ձեռնարկատիրական ֆոնդը հիմնադրվել է 2026 թվականի հունվարի 26-ին՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո։




Ֆոնդը պետք է աջակցի Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների մասնավոր հատվածի զարգացմանը՝ ներդրումների, վարկերի և դրամաշնորհների միջոցով։




Ըստ highergov.com-ի տվյալների՝ ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրոպական և եվրասիական գործերի բյուրոն հունվարի 30-ին TRIPP+ ֆոնդին հատկացրել էր 201 մլն դոլարի դրամաշնորհ։ Հուլիսի 16-ին ֆինանսավորման ծավալը փոփոխվել է՝ հասնելով 402 մլն դոլարի։




Նշվում է, որ միջոցների իրացման հիմնական վայրը լինելու է Հայաստանը։




Հիշեցնենք՝ TRIPP Development Company-ն և TRIPP+ ֆոնդը տարբեր կառույցներ են։ TRIPP Development Company-ն նախատեսված է Հայաստանի հարավով անցնող TRIPP երթուղու ենթակառուցվածքների զարգացման և իրականացման համար։




Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250