Դուք գողացել եք 60 հազար քաղաքացու քվեն. Ագնեսա Խամոյանը՝ ՔՊ-ին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հայտարարել է, որ ճշմարտության մասին խոսելը էսկալացիայի հրահրում չէ՝ վերահաստատելով իր պնդումը, որ իշխանությունը ցերեկով գողացել է 60 000 քաղաքացու քվե և ԲՀԿ-ի մանդատները:
Խորհրդարանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը նշել է, որ օրենքով նախատեսված վերաքվեարկությունը չի իրականացվել: Նա հավելել է, որ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, ով նախկինում եղել է Նիկոլ Փաշինյանի աշխատակիցը «Հայկական ժամանակում» (ըստ օդում կախված լուրերի՝ 3-4 անգամ անտաղանդ աշխատանքի համար հեռացվել է, ապա հետ վերադարձվել), իսկ հետո եղել ՔՊ-ական պատգամավոր, այժմ ԿԸՀ-ում կատարում է իշխանության ցանկությունները, ինչը ոչ թե էսկալացիա է, այլ ճշմարտություն: Ըստ պատգամավորի՝ իշխանության և ընդդիմության տարբերությունն այն է, որ ընդդիմադիրների համար նորմալ է այլ քաղաքական հայացքներ ունենալը, իսկ իշխանության ներկայացուցիչների համար դա անընդունելի է:
Անդրադառնալով բարեկրթության վերաբերյալ հորդորներին՝ Խամոյանը նկատել է, որ Հայկ Կոնջորյանի մոտ դա տևել է մինչև իր հարցի քննարկումը: Դիմելով Կոնջորյանին՝ նա հայտարարել է, որ թույլ չի տա իր հետ խոսել նման տոնով ու ոճով՝ ընդգծելով, որ չի վիրավորել նրան կամ նրա կնոջը, ում չի ճանաչում, այլ միայն բարձրացրել է մամուլում մեկ շաբաթ շրջանառվող հարցերը, որոնցից Կոնջորյանը փախչում էր միջանցքներում: Խամոյանը խորհուրդ է տվել փոխել տոնն ու ոճը, ինչպես նաև պերճախոսությունն ուղղել քաղաքական հայացքները պաշտպանելուն, այլ ոչ թե ընդդիմախոսներին վիրավորելուն:
Նմանատիպ հոդվածներ
22 անշարժ գույք, միլիոնավոր դոլարներ ու ընկերություններ․ դատախազության պահանջը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ու նրա հետ փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է հօգուտ պետությ...
Կարևոր փոփոխություն բոլոր քաղաքացիների համար․ Հայաստանը անցնում է նոր անձնագրերի
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում տեղեկացրել է, որ նոր կենսաչափական համակարգի մեկնարկը նախատ...
Ովքե՞ր են նորընտիր ԱԺ-ի ամենահարուստ պատգամավորները․ Civilnet
2026-ի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված 9-րդ գումարման Ազգային ժողովում «Քաղաքացիական պա...
«Մայր Հայաստան»-ն ու ՔՊ-ն ստացել են Երևանի ավագանու նոր մանդատներ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հուլիսի 27-ի նիստում որոշում է կայացվել Երևանի ավագանու թափուր մնացած չոր...