Իրանը սպառնում է Ուկրաինային պատասխանատվության ենթարկել
Իրանական առևտրային նավին Ուկրաինայի հասցրած հարվածը կանխամտածված է եղել, և Իրանը միջոցներ կձեռնարկի Ուկրաինային պատասխանատվության ենթարկելու համար:
Առկա ապացույցները փաստում են, որ ուկրաինական կողմի հարվածն իրանական առևտրային նավին կանխամտածված բնույթ է կրել։ Իրանը դիմելու է բոլոր անհրաժեշտ քայլերին՝ Ուկրաինային պատասխանատվության ենթարկելու նպատակով։ Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«Ուկրաինայի իշխանությունները՝ ինչպես Իրանի արտգործնախարարի հետ ուղիղ զրույցի ընթացքում, այնպես էլ մեզ ուղարկված հաղորդագրություններում, պնդում էին, թե հարվածը կանխամտածված չի եղել։ Սակայն առկա փաստերը և համոզիչ ապացույցները, ներառյալ Ուկրաինայի նախագահի ուղիղ հայտարարությունները, վկայում են այն մասին, որ հարձակումը կանխամտածված է եղել։ Մենք ի գիտություն ենք ընդունել ուկրաինական կողմի բացատրությունները և սպասում ենք՝ արդյոք դրանց կհետևե՞ն գործնական քայլեր, որոնք կհաստատեն այս հանցագործության ոչ դիտավորյալ բնույթի մասին իրենց պնդումները։
Իրանն, անշուշտ, կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները Ուկրաինային պատասխանատվության ենթարկելու համար, որպեսզի Ուկրաինայի կողմից նման գործողություններն ու հանցագործություններն այլևս երբեք չկրկնվեն»,- նշել է Բաղային։
Նմանատիպ հոդվածներ
22 անշարժ գույք, միլիոնավոր դոլարներ ու ընկերություններ․ դատախազության պահանջը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ու նրա հետ փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է հօգուտ պետությ...
Կարևոր փոփոխություն բոլոր քաղաքացիների համար․ Հայաստանը անցնում է նոր անձնագրերի
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում տեղեկացրել է, որ նոր կենսաչափական համակարգի մեկնարկը նախատ...
Ովքե՞ր են նորընտիր ԱԺ-ի ամենահարուստ պատգամավորները․ Civilnet
2026-ի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված 9-րդ գումարման Ազգային ժողովում «Քաղաքացիական պա...
«Մայր Հայաստան»-ն ու ՔՊ-ն ստացել են Երևանի ավագանու նոր մանդատներ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հուլիսի 27-ի նիստում որոշում է կայացվել Երևանի ավագանու թափուր մնացած չոր...