Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն լիովին վերահսկում է Հորմուզի նեղուցը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ամբողջությամբ վերահսկում է Հորմուզի նեղուցը և կշարունակի Իրանի ծովային շրջափակումը մինչև համաձայնության ձեռքբերումը կամ Թեհրանի կապիտուլյացիան։
Truth Social սոցիալական հարթակում հրապարակած գրառման մեջ Թրամփը նշել է, որ, հակառակ Իրանի հայտարարություններին, Հորմուզի նեղուցն արդեն ամբողջությամբ գտնվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի վերահսկողության ներքո։
«Ոչինչ չի մտնում Իրան, եթե մենք դա չենք ցանկանում, և ոչինչ չի անցնի, մինչև համաձայնություն չկնքվի կամ չապահովվի լիակատար կապիտուլյացիա»,- գրել է ԱՄՆ նախագահը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ օգոստոսի 3-ին ԱՄՆ-ն և Իրանը կանցնեն խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններին։ Նրա խոսքով՝ ինքը նաև հրաժարվել է Իրանի դեմ նախապես ծրագրված հզոր հարվածից՝ բանակցությունների հնարավորությունը պահպանելու նպատակով։
Թրամփը նշել էր, որ ապագա համաձայնագիրը պետք է ներառի Հորմուզի նեղուցի անհապաղ բացումը և Իրանի միջուկային սպառնալիքի վերացումը։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին հայտնել է` առաջիկա 48 ժամում Ռուսաստանը ուժգին հարվածներ է սկսելու
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրի հետախուզական ծառայություններն ու միջազգային գործընկերները...
Ռուսաստանը Ուկրաինային հարվածել է ուրան պարունակող զինամթերքով
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ ռուսական զինուժը սկսել է կիրառել «Գերան-2» հարվածային անօդաչու թ...
Գիշերային հարձակում Մոսկվայի մարզի վրա․ տուժել են նավթաբազան և կրկին Wildberries-ի լոգիստիկ կենտրոններից մեկը
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գիշերը զանգվածային հարվածներ են հասցրել Մոսկվայի մարզին։ Հարձակման թիրախում են հայտնվ...
Լավրովը հայտարարել է՝ Ռուսաստանը կաջակցի Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունն...