Ֆրանսիայում ձերբակալել են Մակրոնի դեմ մահափորձ կատարած երիտասարդին
Ֆրանսիայի իրավապահ մարմինները ձերբակալել են հանրապետության մի բնակչի՝ այս տարվա ապրիլին Դուի դեպարտամենտ կատարած այցի ժամանակ նախագահ Էմանուել Մակրոնի դեմ մահափորձ կատարելու կասկածանքով, տեղեկացնում է «ТАСС»-ը։
Միջադեպը տեղի էր ունեցել այս տարվա ապրիլի 27-ին՝ Հաիթիի հեղափոխության առաջնորդ Տուսեն Լուվերտյուրի հիշատակին նվիրված արարողությունից հետո։ Շատո դե Ժու ամրոցի մոտ, ուր գնացել էր պետության ղեկավարը, հավաքվել էին կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք փորձել են ճեղքել ոստիկանական շղթան։
Բախումների ժամանակ ժանդարմներն արցունքաբեր գազ են կիրառել։ Երբ Մակրոնը պատրաստվում էր այնտեղից մեկնել ուղղաթիռով, ցուցարարներից մեկը գազային պետարդ է արձակել նրա ուղղությամբ։
Հետաքննությունը պարզել է, որ կասկածյալը 20-ամյա ատաղձագործ է, ձախերի շարժման ակտիվիստ, որն այս շաբաթ կալանավորվել է իր տանը: Ֆրանսիայի հակաահաբեկչական դատախազությունը երիտասարդի նկատմամբ հետաքննություն է սկսել ուղղաթիռը ոչնչացնելու փորձի, ինչպես նաև դրանում գտնվող իրավապահների ու նախագահի դեմ մահափորձ կատարելու առնչությամբ։
Ձերբակալվածը չի հերքել իր արարքը՝ ասելով, որ այդ կերպ ցանկանում է «մարտահրավեր նետել» Մակրոնին ու հասկացնել, որ հանրապետության բնակիչները համաձայն չեն նրա քաղաքականության հետ։
Նմանատիպ հոդվածներ
Բաբկեն Թունյանը՝ ՏՏ ոլորտում աշխատողների եկամտային հարկը 20%-ից 5%-ի իջնելու վերաբերյալ նախագծի մասին
«Վերջին օրերին շատերն են հարցնում՝ արդյոք ճի՞շտ է, որ ՏՏ ոլորտում աշխատողների եկամտային հարկը 20%-ից իջնելու է 5%-ի:Թեպե...
Զոհված 2 զինծառայողների մարմինները տեղափոխվել են ՀՀ. Արցախի ՄԻՊ
Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ տեղեկացնում եմ, որ հունիսի 28-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված երկու զի...
Բաթումի–Երևան գնացքը սողանքի պատճառով մնացել է ճանապարհին
Վրաստանի երկաթուղիները հայտնում է, որ Բաթումի–Երևան գնացքը սողանքի պատճառով մնացել է ճանապարհին: «Հայտնի չէ,...
Վրաստանից ՀՀ գնացքների երթևեկությունը վերականգնվել է
«Վրացական երկաթուղիներ» ընկերության Բաթում–Երևան ուղերթ իրականացնող գնացքը, որը նախօրեին սողանքի պատճառով չէր կարողացել...