ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դանակահարել է հասակակցին, ապա հարձակվել հոր վրա․ 22-ամյա տղան 6 օր հետո մահացել է
Դանակահարել է հասակակցին, ապա հարձակվել հոր վրա. 22-ամյա երիտասարդը 6 օր անգիտակից մնալուց հետո մահացել է հիվանդանոցում
Մայիսի 25-ին, ժամը 22.40-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում ստացվել Արտաշատի ԲԿ-ից՝ որովայնի թափանցող արնահոսող վերքով բուժօգնության էր տեղափոխվել Այգեզարդ գյուղի բնակիչ 22-ամյա մի երիտասարդ: Վիճակը ծանր էր և առաջին բուժօգնությունից հետո նրան տեղափոխել էին Էրեբունի ԲԿ:
Ոստիկանները պարզել են, որ ահազանգից մոտ 40 րոպե առաջ տուժած երիտասարդի տան մոտակայքում կենցաղային անհիմն ու անհեթեթ հարցերի շուրջ նրա հետ վիճել է հասակակից մեկ այլ երիտասարդ՝ Այգեպատ գյուղի բնակիչ: Նա վիճելու էր եկել դանակով զինված: Տղային դանակահարելուց հետո նա հարձակվել էր նաև հոր վրա, որը, սակայն, բարեհաջող պաշտպանվել էր, և երիտասարդը դիմել էր փախուստի:
Ոստիկանները հաջորդ օրը Այգեպատ գյուղում հայտնաբերել են դանակահարողին, ձերբակալել և բերման ենթարկել ոստիկանության բաժին:
Երիտասարդը տվել է խոստովանական ցուցմունք և տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր: Մայիսի 28-ին նա դատարանի որոշմամբ կալանավորվել է և տեղափոխվել ՔԿՀ:
Իսկ մայիսի 31-ին Էրեբունի ԲԿ-ից հայտնել են, որ երիտասարդն այդպես էլ գիտակցության չգալով մահացել է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է Դաղստանի բնակիչը սպանում գյուղապետին․ հայտնի է, թե ինչու
Տեսախցիկները ֆիքսել են այն պահը, թե ինչպես է Դաղստանի Ռուբասի բնակիչը սպանում գյուղապետին, այնուհետև նստում մեքենան և լք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դաղստանում սպանվել է Ռուբասի գյուղապետը
Դաղստանում սպանել են Ռուբասի գյուղապետին, կասկածյալին ձերբակալել են։ Այս մասին հայտնել է «112» թելեգրամյան ալիքը։ «...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կանադայի անտառային հրդեհները շարունակվում են․ տարհանվել է 16 հազար մարդ
Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգի Հալիֆաքս բնակավայրից՝ հսկայական անտառային հրդեհի հետևանքով ավելի քան 16 հազար մարդ է տարհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր ավտովթար է տեղի ունեցել. կա վիրավոր
Այսօր՝ մայիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ինչպես տեղեկանում ենք shamshyan.com-ից՝ ժ...