Արարատյան դաշտում և Աշտարակում մեղուների 60-70%-ը սատկել է․ որն է պատճառը
Արարատյան դաշտում և Աշտարակ քաղաքի շրջակայքում մեղվաընտանիքների 60-70%-ը սատկել է, քանի որ մեղվաբույծները զգուշացված չեն եղել թունաքիմիկատներով դաշտերի ցողման մասին: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է «Հայաստանի մեղվաբույծների ազգային միավորում» հասարակական կազմակերպության փոխնախագահ Արմեն Նազարյանը։
Նրա խոսքով ՝ պետականորեն որևէ զգուշացում չի եղել մեղվաբույծներին գյուղատնտեսական վնասատուների դեմ պայքարի աշխատանքների մեկնարկի մասին, որպեսզի որևէ միջոցառում իրականացնեն։
«Ամեն մեկն իր ծանոթին է զգուշացրել, բայց մասսայական զգուշացում չի եղել։ Ծանոթներին ասել են, ով իմացել է, տարել է, ով էլ չի իմացել կամ չի հասցրել տանել, նրա մեղուները կոտորվել են։ Այս տարի հատկապես ահազանգերը շատ են եղել, որ մեղուները թունավորվել են, բայց որևէ բան հնարավոր չէր անել»,–ասել է Նազարյանը։
Մեղվաբույծը նշել է, որ մեղուների անկման դեպքերը տեղի են ունենում բավականին հաճախ, հատկապես գարնանային սրսկման սեզոնին:
Ինչ վերաբերում է մեղվաբուծության ոլորտի խնդիրներին, Նազարյանը նշել է, որ ամենալուրջ հարցերից մեկը մեղրի որակի հավաստագրումն է։
«Խոսքը էկո-սերտիֆիկացման մասին է, որի համար լուրջ գումարներ են պահանջվում։ Բայց մեղվաբույծը, այդքան գումար ծախսելով, չի կարողանա արդյունք ստանալ, հատկապես փոքր տնտեսություններում», - ասել է փորձագետը։
Մանրամասները՝ կայքում։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ չլուծված հարցեր են քննարկելու Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի փոխվարչապետերը 1 շաբաթից
Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումից հետո Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, անդրադառնալով&nb...
Team ընկերությունների խումբը ձեռք է բերել վրացական SkyTel-ի բաժնեմասերի 30%-ը
Team ընկերությունների խումբը ձեռք է բերել Վրաստանի հեռահաղորդակցության առաջատար երեք օպերատորներից մեկի՝ SkyTel-ի 30% բա...
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է պարտքի շեմը բարձրացնելու օրինագիծը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ՝ բարձրացնելու պետական պարտքի առաստաղը։ Այս մասին գրում է РИА...
Գարնանացանն իրականացվել է անասելի դժվար պայմաններում․ արցախցի նախարար
Գարնանացանն այս տարի իրականացվել է անասելի դժվար պայմաններում, այնուամենայնիվ, թեկուզ ագրոժամկետների որոշ խախտումներով,...