ՀԷՑ-ի վարույթը շարունակվում է. կառավարման ժամանակ խնդիրներ չեն արձանագրվել. Մեսրոպյան
Էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման ծառայությունը դեռևս չի անցել հանրային կառավարման։ ՀԾԿՀ նախագահի որոշմամբ՝ վարույթի շրջանակում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում նշանակվել է ժամանակավոր կառավարիչ։ Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին։
Մեսրոպ Մեսրոպյանը նշեց, որ ՀԷՑ-ի մասով վարույթն ընթացքի մեջ է, ուստի մանրամասներ չներկայացրեց, սակայն ընդգծեց, որ կառավարման ընթացքում որևէ արտառոց իրավիճակ չի արձանագրվել։
«Դիտարկվող ժամանակահատվածում՝ այս չորս ամիսների ընթացքում, որևէ արտառոց իրավիճակ՝ կառավարման, մենեջմենթի կամ տեխնիկական սպասարկման առումով, ՀԾԿՀ-ն չի արձանագրել։ Դա արտացոլում է նաև իրական պատկերը»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովն ավելի վաղ ընդունել էր նախագիծ, որը պետությանը հնարավորություն է տալիս միջամտելու ՀԷՑ-ի կառավարմանը՝ վտանգի բարձր հավանականության դեպքում ապահովելու համար էներգամատակարարման կայունությունը։
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում են նաև Բելառուսի և Ղազախստանի վարչապետները
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարակ...
Արտակարգ հարաբերություններ ունենք Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ. Կոբախիձե
Վրաստանն առանձնահատուկ հարաբերություններ ունի հարևան երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ, և այդ հարաբերո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Նիկո՛լ, Սերժի ու Քոչարյանի հետ պատասխան ես տալու անկախությունը ծախելու համար». միջադեպ՝ Եռաբլուրում
Այսօր Եռաբլուրի պանթեոն էին այցելել բարձրաստիճան պաշտոնյաները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Փաշինյանի այցելո...
Իսրայելի զորքերը մտադիր են Գազայում «Հիրոսիմա» ստեղծել, բայց առանց միջուկային զենքի. Հերշ
Իսրայելական զորքերը մտադիր են Գազայի հատվածում իրականացնել մի բան, որը նման կլինի ԱՄՆ-ի կողմից ճապոնական Հիրոսիմա քաղաքի...