Սննդային թունավորումների 70 տոկոսի դեպքում պատճառը հավի միսն է. ՍԱՏՄ
ՍԱՏՄ մամուլի ծառայությունը հայտնում է, որ սննդային թունավորումների 70 տոկոսի դեպքում օգտագործված սննդամթերքը եղել է հավի միսը:
«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից նախորդ մի քանի տարիներին արձանագրված սննդային թունավորումների վերլուծությունը ցույց է տվել, որ, հակառակ այն թյուր կարծիքի, թե ցանկացած աղիքային վարակ պայմանավորված է միայն սննդային գործոնով, դրանց գերակշիռ մեծամասնությունը, երկրորդային կամ խաչաձև աղտոտման պատճառով են (ձեռքերի վրա գտնվող բակտերիաների ու վիրուսների փոխանցումը մթերքին):
Աշխարհի զարգացած երկրներում ևս ամեն տարի գրանցվող թունավորման դեպքերը հիմնականում պայմանավորված են մարդկային գործոնով՝ խաչաձև աղտոտում, պահման պայմանների խախտում, լվացման և ախտահանման, ինչպես նաև անձնական հիգիենայի կանոնների ոչ պատշաճ պահպանում և այլն։ Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակված տվյալների՝ միկրոօրգանիզմներով աղտոտված սնունդ ուտելու հետևանքով տարեկան 600 միլիոն մարդ է հիվանդանում:
Թեև 2021-ի (18 տնտեսավարողի մոտ) համեմատ 2022 (7 տնտեսավարողի մոտ) թվականին Հայաստանում թունավորման դեպքերը պակասել են 2,5 անգամ (ինչը նաև Տեսչական մարմնի արդյունավետ վերահսկողության արդյունքն է), սակայն, որպեսզի խնդիրը կանխատեսելի և կառավարելի լինի, անհրաժեշտ է նաև սպառողների ուշադրությունն ու պատասխանատու վերաբերմունքը:
Թունավորումների վերլուծությամբ առանձնացվել է երկու ռիսկ.
թունավորման դեպքերի մոտ 90 տոկոսն արձանագրվում է հանրային սննդի կետերում, որտեղ կատարված ստուգումներով հայտնաբերվել են հիմնականում սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ և աշխատակիցների նախնական և պարբերական բժշկական զննության անհամապատասխանություններ,
թունավորումների 70 տոկոսի դեպքում օգտագործված սննդամթերքը եղել է հավի միսը:
Տեսչական մարմինը մշակել և կիրառում է վերահսկողության գործիքներ՝ իր գործառույթների շրջանակում, սակայն հանրության զգոնությունն ազդեցիկ ու գործուն միջոց է սննդամթերքի անվտանգության ոլորտում թերացումները կանխելու և սննդային կամ խաչաձև աղտոտմամբ պայմանավորված թունավորումները նվազագույնի հասցնելու համար:
Հանրության հետ ակտիվ համագործակցությունը, ուղղված սննդային թունավորումների բացառմանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի առաջնահերթություններից է»,-նշված է հաղորդագրությունում։
Նմանատիպ հոդվածներ
ՆԱՏՕ-ն 700 զինծառայող կուղարկի Կոսովո
ՆԱՏՕ-ն անվտանգության նկատառումներով Կոսովոյում լրացուցիչ 700 զինվոր կտեղակայի և անհրաժեշտության դեպքում կպատրաստի ևս մեկ...
Ռուսաստանի ԱԴԾ-ն Apple-ին մեղադրել է ամերիկյան հետախուզությանն օգնելու մեջ
Ռուսաստանի ԱԴԾ-ն ամերիկյան Apple ընկերությանը մեղադրել է վիրուսային ծրագրի միջոցով ամերիկյան հետախուզության գործողությու...
Իլոն Մասկի Neuralink ընկերությունը կսկսի մարդու ուղեղում միկրոչիպեր տեղադրելու փորձարկումներ անել
Գործարար Իլոն Մասկին պատկանող նեյրոտեխնոլոգիական Neuralink ընկերությունը մարդու ուղեղում չիպ տեղադրելու կլինիկական փորձա...
WhatsApp-ն ավելացրել է հաղորդագրությունները խմբագրելու գործառույթ
WhatsApp-ի օգտատերերն այժմ կկարողանան խմբագրել ուղարկված հաղորդագրությունները ուղարկելուց հետո 15 րոպեի ընթացքում: Թարմա...