WhatsApp-ն ավելացրել է հաղորդագրությունները խմբագրելու գործառույթ
WhatsApp-ի օգտատերերն այժմ կկարողանան խմբագրել ուղարկված հաղորդագրությունները ուղարկելուց հետո 15 րոպեի ընթացքում: Թարմացման մասին մեսենջերի ադմինիստրացիան տեղեկացնում է իր բլոգում։
Հաղորդագրությունը փոխելու համար անհրաժեշտ է մուտք գործել ընտրացանկ և ընտրել «Խմբագրել» կետը:
Նշվում է, որ զրուցակիցները հաղորդագրության վրա կտեսնեն «Փոփոխված» նշանը, սակայն չեն կարողանա տեսնել խմբագրումների պատմությունը։
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ մեսենջերը ներկայացրել է «զրույցի փակում» նոր գործառույթը, որը թույլ է տալիս անձնական նամակագրությունը պաշտպանել գաղտնաբառով կամ կենսաչափական տվյալներով։ Փակ երկխոսությունները պահվում են առանձին, դրանք կարելի է կարդալ միայն գաղտնաբառը մուտքագրելուց կամ կենսաչափական տվյալները սկանավորելուց հետո։ Այս զրույցների ծանուցումները չեն հայտնվում հիմնական էկրանին:
Նմանատիպ հոդվածներ
Իլոն Մասկի Neuralink ընկերությունը կսկսի մարդու ուղեղում միկրոչիպեր տեղադրելու փորձարկումներ անել
Գործարար Իլոն Մասկին պատկանող նեյրոտեխնոլոգիական Neuralink ընկերությունը մարդու ուղեղում չիպ տեղադրելու կլինիկական փորձա...
Մասկը պահանջել է իր հետ համաձայնեցնել Tesla-ի յուրաքանչյուր նոր աշխատակցի աշխատանքի ընդունելու հարցը
Գործարար Իլոն Մասկը, որն ավելի վաղ հայտարարել էր Tesla ավտոարտադրողին ավելի մեծ ուշադրություն դարձնելու պատրաստակամությա...
Telegram-ը հաստատել է macOS-ներում հավելվածի խոցելիության մասին լուրերը
Telegram-ը հաստատել է «Մաք ՕԷս» օպերացիոն համակարգերում հավելվածի խոցելիության մասին հաղորդագրությունները, գրում է ТАСС-...
Սննդային թունավորումների 70 տոկոսի դեպքում պատճառը հավի միսն է. ՍԱՏՄ
ՍԱՏՄ մամուլի ծառայությունը հայտնում է, որ սննդային թունավորումների 70 տոկոսի դեպքում օգտագործված սննդամթերքը եղել է հավի...