Իլոն Մասկի Neuralink ընկերությունը կսկսի մարդու ուղեղում միկրոչիպեր տեղադրելու փորձարկումներ անել
Գործարար Իլոն Մասկին պատկանող նեյրոտեխնոլոգիական Neuralink ընկերությունը մարդու ուղեղում չիպ տեղադրելու կլինիկական փորձարկումներ անցկացնելու թույլտվություն է ստացել՝ համակարգիչը և հեռախոսը առանց ձեռքի օգտագործելու համար:
«Ուրախ ենք տեղեկացնել, որ ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչությունից ստացել ենք մեր առաջին կլինիկական փորձարկումը սկսելու թույլտվությունը», - ասվում է ընկերության թվիթերյան հաղորդագրության մեջ։
Կլինիկական փորձարկման համար գրանցումը դեռ բացված չէ:
Neuralink ստարտափը ստեղծվել է Մասկի կողմից 2016 թվականի հուլիսին՝ միավորելու առաջատար փորձագետների ջանքերը նեյրոնային ինտերֆեյսերի մշակման և ռոբոտների ստեղծման գործում, որոնք թույլ են տալիս գրեթե անսահմանափակ թվով էլեկտրոդներ մտցնել մարդու ուղեղ լիովին ավտոմատ ռեժիմով: Երկարաժամկետ հեռանկարում, ըստ ձեռնարկատիրոջ, նման նեյրոնային միջերեսները մարդուն թույլ կտան դառնալ կիբօրգ (Խմբ․՝ կիբերնետիկական օրգանիզմ՝ կենսաբանակ օրգանիզմ, որի կազմում կան մեխանիկական կամ էլեկտրոնային բաղադրիչներ, մեքենա-մարդ հիբրիդ, որն անկարող է ապրել առանց մեխանիկական կամ էլեկտրոնային բաղադրիչների), որը կկարողանա դիմակայել արհեստական ինտելեկտին, ինչպես նաև մարդկանց կօգնի սովորել, թե ինչպես ուղղակիորեն կառավարել համակարգիչը՝ օգտագործելով մտքի ուժը:
Նմանատիպ հոդվածներ
Սննդային թունավորումների 70 տոկոսի դեպքում պատճառը հավի միսն է. ՍԱՏՄ
ՍԱՏՄ մամուլի ծառայությունը հայտնում է, որ սննդային թունավորումների 70 տոկոսի դեպքում օգտագործված սննդամթերքը եղել է հավի...
WhatsApp-ն ավելացրել է հաղորդագրությունները խմբագրելու գործառույթ
WhatsApp-ի օգտատերերն այժմ կկարողանան խմբագրել ուղարկված հաղորդագրությունները ուղարկելուց հետո 15 րոպեի ընթացքում: Թարմա...
ՆԱՏՕ-ն 700 զինծառայող կուղարկի Կոսովո
ՆԱՏՕ-ն անվտանգության նկատառումներով Կոսովոյում լրացուցիչ 700 զինվոր կտեղակայի և անհրաժեշտության դեպքում կպատրաստի ևս մեկ...
Ռուսաստանի ԱԴԾ-ն Apple-ին մեղադրել է ամերիկյան հետախուզությանն օգնելու մեջ
Ռուսաստանի ԱԴԾ-ն ամերիկյան Apple ընկերությանը մեղադրել է վիրուսային ծրագրի միջոցով ամերիկյան հետախուզության գործողությու...