ԱՄՆ-ից ժամանած տղամարդն Աշտարակում առանձնակի դաժանությամբ սպանել է մորաքրոջը

ԱՄՆ-ից ժամանած տղամարդը Աշտարակում առանձնակի դաժանությամբ՝ դանակի բազմակի հարվածներով ու պարանոցը կտրելով, սպանել է մորաքրոջը։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։ Ըստ կայքի` դեպքը տեղի է ունեցել` մայիսի 19-ին։ 

 

Սպանվածը նույն քաղաքի բնակիչ 56-ամյա Սիլվարդ Ք.-ն է։ 
«Սպանության մեջ կասկածվող տղամարդը օրեր առաջ է Միացյալ Նահանգներից վերադարձել Հայաստան, ժամանակավոր բնակվել է «Մետրոպոլ» հյուրանոցային համալիրում, ապա գնացել է Աշտարակ` իր մորաքրոջը այցի, որտեղ էլ առանձնակի դաժանությամբ սպանությունը կատարելուց հետո կերպարանափոխվել է, սափրվել, Աշտարակի խանութներից մեկից նոր հագուստներ է գնել և վերադարձել Երևան, որպեսզի վերադառնա Միացյալ Նահանգներ»,- գրում է լրատվամիջոցը։ 
 

Սակայն ոստիկանները հենց հյուրանոցում վնասազերծել են 41-ամյա Արմոնդ Ա.-ին, որը Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի է, և ձերբակալել են նրան։