Կրակոցներ՝ Երևանում․ պաշտոնյան հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ մայիսի 19-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 9։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան 166 տան դիմաց կրակոցներ են հնչել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ոստիկանները դեպքի վայրում հայտաբերել են ինքնաձիգից արձակված 2 պարկուճ։ Նրանք սահմանազատել են տարածքը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով դեպքի վայրից 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վիրավորը Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Կորյուն Առաքելյանն է։ Դեպքի փաստով Է․ Բալոյանի որոշամբ ստեղծվել է քննչական խումբ, և նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Թշնամին ԱԹՍ է կիրառել․ կա 2 վիրավոր
Մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ։ Վիրավորում...
Մոսկվայում անօդաչուները հարվածել են երկու բնակելի շենքի
Մոսկվայում անօդաչու թռչող սարքերի հարվածից երկու բնակելի շենք է վնասվել։ Ինչպես Ria.ru-ի հետ զրույցում նշել է արտակարգ ծ...
Իջևան–Նոյեմբերյան ավտոճանապարհին շտապօգնության ավտոմեքենա է կողաշրջվել
ՀՀ Տավուշի մարզի Կիրանցի գյուղի մոտակայքում շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է։ Տեղեկությունը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատրիարք Կիրիլի «Աուրուս» - ը Մոսկվայի կենտրոնում վթարի է ենթարկվել
Խոշոր վթար է տեղի ունեցել Մոսկվայի կենտրոնում։ Ըստ նախնական տեղեկություննների՝ վթարվաած «Աուրուս» մակնիշի ավտոմեքենան պա...