Կրակոցներ՝ Երևանում․ ավտոմեքենայի վրա հայտնաբերվել են կրակոցի հետքեր և 5 պարկուճ

 

Կրակոցեր են հնչել Երանում։ Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ մայիսի 14-ին։  ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություներ են ստացվել, որ ժամը 19։00-ի սահմաններում կրակոցներն են հնչել Ներքին Չարբախի 1-ին փողոցում։
 

Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի 2/1 հասցեի դիմաց հայտնաբերել են Opel մակնիշի ավտոմեքենա, որի վրա եղել են կրակոցի հետքեր։ 

Դեպքի վայրի զննությամբ էլ հայտնաբերվել են 5 հատ 20 մմ տ/չ կրակված պարկուճներ։ 
 

Ոստիկանությունն ու քննչական բաժնիը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ- հետախուզական և քննչական գործողություններ՝ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք՝ հրացանը հայտնաբերելու ուղղությամբ։ Պարզվում են նաև՝ արդյո՞ք կրակոցի հետևանքով տուժած կամ տուժածներ կան, ինչպես նաև՝ ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։