Ֆրանսիան տարվա կտրվածքով 6 հայ պատանի ֆուտբոլիստի կարող է ընդունել
«Սարդարապատ» ֆուտբոլային ակումբը բավականին հավակնոտ ծրագիր է իրականացնում, որի նպատակն է ֆրանսիական «Լանս» ակումբի հետ համատեղ ջանքերով նպաստել Հայաստանի պատանի ֆուտբոլիստների աճին։ Այս մասին տեղեկանում ենք Sputnik Արմենիայից:
«Սարդարապատ» ակումբը կտա խոստումնալից կադրեր, որոնք հետագայում կփայլեն ոչ միայն Հայաստանի բարձրագույն խմբում, այլև եվրոպական բարձրակարգ առաջնություններում։ Այս մասին այսօր կազմակերպված ասուլիսում վստահեցրել է հայկական նորաստեղծ ակումբի հիմնադիր նախագահ Սևան Կարիանը` նշելով, որ ֆրանսիական «Լանս» ակումբի հետ համագործակցության շրջանակում «Սարդարապատը» զարգացման հիանալի հեռանկար ունի։
Կարիանը հայտնել է, որ ֆրանսիական կողմը տարվա կտրվածքով կարող է ընդունել մինչ վեց հեռանկարային և խոստումնալից պատանի ֆուտբոլիստների, բայց եթե նրանց թիվն ավելանա, կարող են մեկնել նաև ավելի մեծ թվով պատանի մարզիկներ։
Սևան Կարիանի հավաստմամբ` իրենք սկզբում ցանկանում են ամուր հիմք ստեղծել, որի վրա հետագայում կհիմնվի պրոֆեսիոնալ ակումբ` իր կազմում ունենալով թրծված ու ֆոուտբոլային թեժ մրցակցության պատրաստ սեփական կադրեր։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին անդամ, «Լանս» ակումբի ակադեմիայի տնօրեն և համատեղության կարգով «Սարդարապատի» տեխնիկական տնօրեն Էրիկ Ասադուրյանն իր խոսքում հատուկ ուշադրություն է դարձրել պատանի ֆուտբոլիստների ընտրության մեթոդաբանությանը` շեշտելով, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստի պարագայում պետք է ցուցաբերվի անհատական մոտեցում։
«Առաջին հայացքից պատանին կարող է լինել փոքրամարմին, կարճահասակ, կարող է որոշ պարամետրերով զիջել ֆիզիկապես ուժեղ թիմակիցներին, բայց կարող է ունենալ որոշակի ներուժ, որը պետք է բացահայտել և նպաստել այդ պատանու հետագա զարգացմանը։ Նրանց անհրաժեշտ է հետևել ամեն օր, տրամադրել աշխատանքի, իրականացնել նաև հոգեբանական աշխատանք` մղելով հաղթանակների»,– ասել է Ասադուրյանը։
«Սարդարապատի» և «Լանսի» միջև համագործակցության ծրագիրը կրում է երկարաժամկետ բնույթ։ Ասադուրյանը նշել է, որ Ֆրանսիա վերադառնալուց հետո չի դադարեցնի պատանի ֆուտբոլիստներին հետևելու գործընթացը։ Հայաստանից Ֆրանսիա կուղարկվեն մարզումների և ինտենսիվ պարապմունքների տեսագրությունները, որոնք նույնպես կօգնեն հայտնաբերել խոստումնալից պատանիներին։
Հավելենք, որ ծրագրի շրջանակում անցյալ տարի նոյեմբերին երկու պատանի ֆուտբոլիստ և երկու մարզիչ են մեկնել Ֆրանսիա։
Նմանատիպ հոդվածներ
ՈւԵՖԱ-ն ցանկանում է ՉԼ-ի եզրափակիչը Ստամբուլից տեղափոխել Լիսաբոն. պատճառը հայտնի է
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կարող է Ստամբուլից տեղափոխվել Լիսաբոն, հայտնում է Daily Mail-ը: ՈՒԵՖԱ-ն զգուշանում է...
Առանձնահատուկ երեկո էր. Մխիթարյանի գրառումը
«Ինտեր»-«Միլան» ֆուտբոլային հանդիպման ավարտին Մխիթարյանը թվիթերյան իր միկրոբլոկում գրել է, որ պետք է կենտրոնանալ պատասխա...
Մեսսին մարզական «Օսկար» է ստացել
Արգենտինայի հավաքականի և ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Լիոնել Մեսսին «Laureus 2023» մրցանակաբաշխությանը լավագո...
Մարզիչները վիճել են, քաշքշել իրար. ՀՖՖ-ի արձագանքը
Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 32-րդ տուրի «Նոա»-«Փյունիկ» հանդիպման 35-րդ րոպեին թիմերի մարզիչներ Ռոբերտ...