Մարզիչները վիճել են, քաշքշել իրար. ՀՖՖ-ի արձագանքը
Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 32-րդ տուրի «Նոա»-«Փյունիկ» հանդիպման 35-րդ րոպեին թիմերի մարզիչներ Ռոբերտ Արզումանյանն ու Եղիշե Մելիքյանը վիճել են, նրանք քաշքշել են իրար, այնուհետ՝ երկու մարզիչներն էլ կարմիր քարտ են ստացել ու հեռացվել:
Fastex Հայաստանի Գավաթի՝ մայիսի 13-ին կայացած «Շիրակ»-«Ուրարտու» և Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ մայիսի 15-ին կայացած
«Նոա»-«Փյունիկ» խաղերի ընթացքում տեղի ունեցած կարգապահական խախտումների վերաբերյալ ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի կողմից հարուցվել են կարգապահական վարույթներ։
ՀՖՖ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշված վարույթների շրջանակներում կարգապահական խախտումների վերաբերյալ ծանուցումներ են ներկայացվել համապատասխան ակումբներին՝ տրամադրելով դիրքորոշում ներկայացնելու ժամանակ։
Կոմիտեի` վարույթների արդյունքներն ամփոփելուց հետո որոշումները կհրապարակվեն ՀՖՖ պաշտոնական կայքում։
Նմանատիպ հոդվածներ
ՈւԵՖԱ-ն ցանկանում է ՉԼ-ի եզրափակիչը Ստամբուլից տեղափոխել Լիսաբոն. պատճառը հայտնի է
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կարող է Ստամբուլից տեղափոխվել Լիսաբոն, հայտնում է Daily Mail-ը: ՈՒԵՖԱ-ն զգուշանում է...
Ֆրանսիան տարվա կտրվածքով 6 հայ պատանի ֆուտբոլիստի կարող է ընդունել
«Սարդարապատ» ֆուտբոլային ակումբը բավականին հավակնոտ ծրագիր է իրականացնում, որի նպատակն է ֆրանսիական «Լանս» ակումբի հետ հ...
Առանձնահատուկ երեկո էր. Մխիթարյանի գրառումը
«Ինտեր»-«Միլան» ֆուտբոլային հանդիպման ավարտին Մխիթարյանը թվիթերյան իր միկրոբլոկում գրել է, որ պետք է կենտրոնանալ պատասխա...
Մեսսին մարզական «Օսկար» է ստացել
Արգենտինայի հավաքականի և ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Լիոնել Մեսսին «Laureus 2023» մրցանակաբաշխությանը լավագո...