Մեսսին մարզական «Օսկար» է ստացել
Արգենտինայի հավաքականի և ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Լիոնել Մեսսին «Laureus 2023» մրցանակաբաշխությանը լավագույնն է ճանաչվել «Տարվա մարզիկ» անվանակարգում։ Տեղեկությունը հրապարակվել է մրցանակաբաշխության Twitter-յան էջում։
Մեսսին մրցանակի համար պայքարում առաջ է անցել իր թիմակից Կիլիան Մբապեից, «Ֆորմուլա-1-ի» կրկնակի չեմպիոն հոլանդացի Մաքս Ֆերստապենից, համաշխարհային ռեկորդակիր շվեդ ձողացատկորդ Արման Դուպլանտիսից, իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալից և ամերիկացի բասկետբոլիստ Ստեֆեն Քարիից:
Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականը հաղթել է «Տարվա թիմ» անվանակարգում: Մեսսին մրցանակի պատմության մեջ առաջին մարզիկն է, որ նույն տարում մրցանակ է ստանում և՛ «Տարվա մարզիկ», և՛ «Տարվա թիմ» անվանակարգերում:
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերին Լիոնել Մեսսին Արգենտինայի հավաքականի կազմում հաղթեց Կատարում կայացած աշխարհի առաջնությունում և իր կարիերայում առաջին անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։ Փետրվարին Մեսսին արժանացավ նաև ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ)` 2022 թվականի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:
Նմանատիպ հոդվածներ
Առանձնահատուկ երեկո էր. Մխիթարյանի գրառումը
«Ինտեր»-«Միլան» ֆուտբոլային հանդիպման ավարտին Մխիթարյանը թվիթերյան իր միկրոբլոկում գրել է, որ պետք է կենտրոնանալ պատասխա...
ՈւԵՖԱ-ն ցանկանում է ՉԼ-ի եզրափակիչը Ստամբուլից տեղափոխել Լիսաբոն. պատճառը հայտնի է
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կարող է Ստամբուլից տեղափոխվել Լիսաբոն, հայտնում է Daily Mail-ը: ՈՒԵՖԱ-ն զգուշանում է...
Ֆրանսիան տարվա կտրվածքով 6 հայ պատանի ֆուտբոլիստի կարող է ընդունել
«Սարդարապատ» ֆուտբոլային ակումբը բավականին հավակնոտ ծրագիր է իրականացնում, որի նպատակն է ֆրանսիական «Լանս» ակումբի հետ հ...
Ալեքսանյանը հաղթեց մեկ ոտքով, Ամոյանը` վերջին վայրկյանին
Ըմբշամարտի աշխարհի առաջնությանը, որը կայանալու է սեպտեմբերին, հունահռոմեական ոճի հայ ըմբիշների մեդալներն ավելի շատ կլինե...