Պատահարներ

Ավտոմեքենան ընկել է ջրատարը

Mariam Z. 1 րոպե 225 դիտում
Ավտոմեքենան ընկել է ջրատարը

Մայիսի 12-ին, ժամը 15։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմարաշեն գյուղի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է սյանը. նկատվում է ծուխ։ Հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Կ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրատարը․ տուժածներ չկան:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250