Սալիվանն ասել է, թե որ դեպքում Իրանի հարցում Իսրայելին «գործողությունների ազատության» կտա
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ Վաշինգտոնն ընդունում է Իսրայելի «գործողությունների ազատության» իրավունքը, եթե Իրանը փորձի միջուկային զենք ունենալ։ Այս մասին տեղեկանում ենք ռուսական ТАСС գործակալությունը:
Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը հստակ հայտարարել է Իրանին հարցի վերաբերյալ իր դիրքորոշման մասին։ Սալիվանը հիշեցրել է, թե ինչպես է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քանիցս նախազգուշացրել, որ այս հայտարարությունն ամրապնդելու գործողությունների կդիմի, այդ թվում ի հաշիվ Իսրայելի գործողությունների ազատությունն ընդունելու։
Սալիվանը նշել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի փոխգործակցել Իրանի հետ այն հարցում, որը վերաբերում է նրա միջուկային ծրագրին։ Նա նաեւ ողբերգական սխալ է անվանել Իրանի դուրս գալը Գործողությունների համատեղ եւ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ)։
Հիշեցնենք` ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել էր, որ Իրանը բավականաչափ քանակությամբ ուրան է կուտակել՝ հինգ միջուկային ռումբ արտադրելու համար։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ - ն՝ ԱՄՆ-ում տեղի ունեցած բանակցությունների մասին
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի գլխավորած պատվիրակությունների անդամները Վա...
Երևանը շահագրգռված չէ Անկարայի հետ հարաբերությունների կարգավորմամբ. Էրդողանի վարչակազմ
Հայաստանը շահագրգռված չէ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերով, Թուրքիայի նախագահի աշխատակազմից...
Ֆրանսիայի ԱԳՆ-ն Արցախն «Ադրբեջանի կազմում անկլավ» է անվանել
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան France Inter-ին (Ֆրանսիայի հանրային ռադիոկայան) տված հարցազրույցում Լեռ...
Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը սկզբունքորեն համաձայնել են որոշակի պայմանների․ Բլինքեն
Երկկողմ և եռակողմ քննարկումների ինտենսիվ և կառուցողական շարքից հետո կողմերը զգալի առաջընթաց են գրանցել բարդ խնդիրների լո...