Ֆրանսիայի ԱԳՆ-ն Արցախն «Ադրբեջանի կազմում անկլավ» է անվանել
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան France Inter-ին (Ֆրանսիայի հանրային ռադիոկայան) տված հարցազրույցում Լեռնային Ղարաբաղն անվանել է «Ադրբեջանի անկլավ»:
«Մենք պետք է տարբերենք Հայաստանի և Ադրբեջանի իրավիճակը Լեռնային Ղարաբաղի իրավիճակից, որն անկլավ է Ադրբեջանում` հայերով բնակեցված», – ասել է Կոլոնան։
Crossroads-ի փոխանցմամբ` ԱԳ նախարարը նշել է, որ Ֆրանսիան հավատարիմ է երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրին նպաստելուն և ասել, որ Ֆրանսիայի, ԵՄ-ի և Արդարադատության միջազգային դատարանի դիրքորոշումն այն է, որ Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է վերացնել առանց որևէ պայմանի։
Կատրին Կոլոնան հայտարարել է հունիսի 1-ին Քիշնևում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 2-րդ գագաթնաժողովի շրջանակներում, Փաշինյանի և Ալիևի հնարավոր հանդիպման մասին։

Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ - ն՝ ԱՄՆ-ում տեղի ունեցած բանակցությունների մասին
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի գլխավորած պատվիրակությունների անդամները Վա...
Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը սկզբունքորեն համաձայնել են որոշակի պայմանների․ Բլինքեն
Երկկողմ և եռակողմ քննարկումների ինտենսիվ և կառուցողական շարքից հետո կողմերը զգալի առաջընթաց են գրանցել բարդ խնդիրների լո...
Երևանը շահագրգռված չէ Անկարայի հետ հարաբերությունների կարգավորմամբ. Էրդողանի վարչակազմ
Հայաստանը շահագրգռված չէ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերով, Թուրքիայի նախագահի աշխատակազմից...
Համաձայնության հասնելու լավագույն միջոցը Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ բանակցություններն են․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ բանակցությունները, առանց միջնորդների և խ...