Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը սկզբունքորեն համաձայնել են որոշակի պայմանների․ Բլինքեն
Երկկողմ և եռակողմ քննարկումների ինտենսիվ և կառուցողական շարքից հետո կողմերը զգալի առաջընթաց են գրանցել բարդ խնդիրների լուծման գործում, հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ամփոփելով Արլինգթոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների քառօրյա բանակցությունները:
«Երկուսն էլ անկեղծ հանձնառություն դրսևորեցին հարաբերությունների կարգավորման և երկու երկրների միջև երկարատև հակամարտությունը դադարեցնելու հարցում: Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը սկզբունքորեն համաձայնել են որոշակի պայմանների և ավելի լավ են պատկերացնում միմյանց դիրքորոշումները չլուծված մնացող հարցերի վերաբերյալ», - ասել է ամերիկացի պաշտոնյան։
Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև ելույթ է ունեցել Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ եզրափակիչ եռակողմ հանդիպմանը՝ հայտարարելով, որ Վաշինգտոնի արվարձանում անցկացված բանակցություններում «երկու կողմերը ի շարք շատ բարդ հարցեր և շոշափելի առաջընթաց են գրանցել կայուն խաղաղության համաձայնագրի ուղղությամբ»:
«Կարծում եմ՝ բանակցությունների տեմպը և մեր գործընկերների կառուցած հիմքը ցույց են տալիս, որ (խաղաղության) համաձայնագիրն իսկապես հասանելի է մեզ: Ես կարծում եմ, որ մենք շատ մոտ ենք դրան», - նշել է Բլինքենը:
Պետքարտուղարի համոզմամբ՝ խաղաղության համաձայնության ձեռքբերումը «ոչ միայն պատմական իրադարձություն կլինի, այլ նաև կհամապատասխանի Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների շահերին և շատ դրական հետևանքներ կունենա նույնիսկ երկու երկրների սահմաններից դուրս»:
Մայիսի 1-4-ը Արլինգթոնում անցկացված բանակցություններից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունները միասնական հայտարարությամբ հանդես եկան, համաձայն որի՝ կողմերն «ունեցել են փոխըմբռնման առաջընթաց», բայց «մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ - ն՝ ԱՄՆ-ում տեղի ունեցած բանակցությունների մասին
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի գլխավորած պատվիրակությունների անդամները Վա...
Երևանը շահագրգռված չէ Անկարայի հետ հարաբերությունների կարգավորմամբ. Էրդողանի վարչակազմ
Հայաստանը շահագրգռված չէ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերով, Թուրքիայի նախագահի աշխատակազմից...
Ֆրանսիայի ԱԳՆ-ն Արցախն «Ադրբեջանի կազմում անկլավ» է անվանել
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան France Inter-ին (Ֆրանսիայի հանրային ռադիոկայան) տված հարցազրույցում Լեռ...
Արայիկ Հարությունյանը՝ Ալիևի հայտարարությունների, ընդհանուր իրավիճակի մասին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն արձանագրում է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ար...