Պատահարներ
Քաղաքացին ժայռից ընկել է մոտ 20 մ խորությամբ ձորը. վիճակը ծանր է
Մայիսի 5-ին, ժամը 11։44-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի լճերից մեկի մոտակայքում քաղաքացին ընկել է քարափից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի 9-րդ կմ-ի մոտակայքում Ց․ Ս․-ն (ծնված 2000 թ․) ժայռից ընկել է մոտ 20 մ խորությամբ ձորը։
Փրկարարները տուժածին մոտ 150 մ պատգարակել են դեպի ձորում գտնվող օժանդակ տրանսպորտային միջոց, որով դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Տուժածը հոսպիտալացվել է Ստեփանավանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փոխքաղաքապետը՝ դանակահարված վարորդի առողջական վիճակի մասին
Զինված անձը կրակահերթ է արձակել զբոսաշրջիկների վրա․ Մեքսիկա
ՔԿ-ն՝ թիվ 8 ավտոբուսի վարորդի դանակահարության մասին
Դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին
2.7