Ինչ է կատարվում Շինարարների փողոցում․ 2 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր ժամը 9։40-ի սահմաններում Ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ Երևանի Շինարարների փողոցում մեկ մեքենա բախվել է 6 մեքենայի, 2 քաղաքացի տեղափոխվել է բժշկական հաստատություն։ Այս մասին Auroranews-ի հայտնեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։ Ոստիկանությունից այս պահին հավելյալ մանրամասներ չկարողացան հայտնել։
Նշենք, որ Auroranews-ը ահազանգ էր ստացել, որ Շինարարների փողոցում վարորդներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, վրաերթի ենթարկված քաղաքացիներ կան։ Այս պահին այս ինֆորմացիան ևս փորձում ենք ճշտել։
Նմանատիպ հոդվածներ
Կրակոցներ` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում․ հայտնաբերվել է կրակոցի 20 հետք․ Shamshyan
Այսօր՝ մայիսի 3-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության...
Երևանի գրեթե բոլոր դպրոցներում ռումբի տեղադրման մասին ահազանգ է ստացվել
Երեւանի գրեթե բոլոր դպրոցներում ռումբի տեղադրման մասին ահազանգ է ստացվել։ Այս մասին հայտնեցին ՆԳՆ փրկարար ծառայության լր...
ՀՐԱՏԱՊ․ Թշնամին ԱԹՍ է կիրառել․ կա 2 վիրավոր
Մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ։ Վիրավորում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կրասնոդարի երկրամասում անօդաչու թռչող սարք է ընկել նավթի «ցիստեռնի» վրա
Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում նավթի պահեստ է այրվում: Նշվում է, որ անօդաչու թռչող սարք է ընկել Թաման նավահանգստում գ...